Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԱԴԴ/0882/02/12 քաղաքացիական գործով ծանուցում:

24.11.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ - 2 նստավայր` ք.Երևան, Հալաբյան 41 ա, հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420, 421), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԱԴԴ/0882/02/12
<<22>> նոյեմբերի 2023թ.
Քաղաքացիական գործով հայցվոր
Գևորգ Ալեքյանին
/ք.Երևան, Դավթաշեն 1-ին թաղ., 19շ., 7 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ ևորգ Ալեքյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Ջուլիետա Հովհաննիսյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ անշարժ գույքի /հիփոթեքի/ պայմանագրով գրավադրված գույքի նկատմամբ` բռնագանձման ենթակա մասի չափով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ 25.07.2023 թվականի դատական նիստում Դատարանը արձանագրային որոշմամբ Ձեզ ներգրավվել է, որպես Լևոն Անդրանիկի Օհանջանյանի իրավահաջորդ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի նոյեմբերի <<22>>-ին, ժամը՝ <<15:15>>-ին, նշված դատական նիստը տեղափոխվել է 2024 թվականի հունվարի <<18>>-ին, ժամը՝ <<15:15>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (ք. Երևան, Հալաբյան 41ա), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
1988 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ 1988 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 22.11.2023 թվականին ժամը 15:15-ին նշանակված դատական նիստը չի կայացել՝ պայմանավորված նախագահող դատավոր Հ.Շահնազարյանի մոտ հարգելի հանգամանքներով, որոնք կապված են քաղաքացիական մասնագիտացմամբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամաբ դատավորի պաշտոնում առաջադրվելու Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 20-ի թիվ ԲԴԽ-95-Ո-285 որոշման հետ, ինչպես նաև «Դատական գործով լիցենզավորված հաշտարարի մասնակցությամբ միջնորդության գործընթաց սկսելու, լիցենզավորված հաշտարարի մասնակցությամբ արտադատական միջնորդության համաձայնագրի հաստատման վարույթի առանձնահատկություններին» նվիրված վերապատրաստման դասընթացին, որպես դասընթացավար մասնակցելու պատճառներով:

Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ՊԱՎԼԻԿ ՓՈԼԱԴՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Հալաբյան 41ա

Հեռ..` հեռ. (+37410) 511-813 (ներքին՝ 420)

Էլ. փոստ`