Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 10751057 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում

29.11.2023

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ բաժանմունք
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 43 հոդվածներով

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 09.01.2023թ–ին տրված թիվ ԵԴ/23990/17/22 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապան Մարինե Սարբեկի Մողրովյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 638357.50, որից՝ վարկի մնացորդը՝ 345830 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսները՝ 132278 ՀՀ դրամ, տույժերը՝ 2649.50 ՀՀ դրամ, դեբիտորական պարտքեր 157600 ՀՀ դրամ:
Վարկի մայր գումարի չմարված մնացորդի՝ 345830 ՀՀ դրամի չմարված մնացորդի նկատմամբ հաշվագրել և բռնագանձել Պայմանագրի 6.2 կետով նախատեսված տոկոսներ՝ տարեկան 30 տոկոսադրույքով՝ սկսած 01.11.2016թ.-ից մինչև վարկային պարտավորությունների փաստացի կատարման օրը:
2043.50 ՀՀ դրամ գումարի չափով ժամկետանց տոկոսագումարի 0.3 տոկոսի չափով տույժ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար՝ սկսած 01.11.2016թ.-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Նախապես վճարված արբիտրաժային վճարի գումարը՝ 25000 ՀՀ դրամի չափով:
Բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող՝ ք. Արթիկ, Անկախության փողոց 3-րդ նրբ., 11/3 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա: Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, պարտապանից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։
17.10.2023թ. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք է մուտքագրվել նշանակված փորձաքննության արդյունքներով <<Արմէքսպերտիզա>> ՍՊ ընկերության գնահատման հաշվետվությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատված անշարժ գույքը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի:

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության 7

Հեռ..` + (374-60) 713-527

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`