Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ռաֆաել Ֆրանսուա Մինասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում համար 1928, 30.11.2023թ.

01.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

«30» նոյեմբերի 2023թ. ք. Երևան

Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանս, քննելով՝
1. Մարգարիտ Մոսոյանի դիմումի հիման վրա 2023 թվականի հոկտեմբերի 03-ին հարուցված թիվ Վ/Դ-474 վարչական վարույթի նյութերը,
2. 2023 թվականի նոյեմբերի 16-ի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին թիվ 03/24889-2023 ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1971 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրվա, տեղի և ժամանակի մասին 2023 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 01/25210-2023 ծանուցագիրը․

Պարզեցի
1.Նկարագրական մաս
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով Մարգարիտ Մոսոյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 03-ին հարուցվել է թիվ Վ/Դ-474 վարչական վարույթը՝ «Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցի» կրոնական կազմակերպությունում (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 85-րդ, 130-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Վարչական վարույթի ընթացքում պարզ է դարձել, որ դիմումատու Մարգարիտ Մոսոյանը 2016 թվականի հունվար ամսից մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) աշխատել է Կազմակերպությունում։
Կազմակերպության առաջնորդ (մինչև 2023 թվականի փետրվարի 08-ը) Ռաֆաել Ֆրանսուա Մինասյանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման օրվա, տեղի և ժամանակի մասին փոստային առաքանու, Կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային հասցեի և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման (http://www.azdarar.am) միջոցով։
Վերջինս 2023 թվականի նոյեմբերի 21-ին նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը չի ներկայացել, միաժամանակ, չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի նոյեմբերի 21-ին կազմվել է թիվ 1971 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը։
Կազմակերպության առաջնորդ (մինչև 2023 թվականի փետրվարի 08-ը) Ռաֆաել Ֆրանսուա Մինասյանը պատշաճ կարգով ծանուցվել է 2023 թվականի նոյեմբերի 30-ին նշանակված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության իրականացման օրվա, տեղի և ժամանակի մասին փոստային առաքանու, Կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային հասցեի և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրման (http://www.azdarar.am) միջոցով, սակայն չի ներկայացել, միաժամանակ, չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։

2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, հիմք ընդունելով վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ Կազմակերպությունում խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ և 85-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները, այն է՝ Մարգարիտ Մոսոյանը 2016 թվականի հունվար ամսից մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ աշխատել է Կազմակերպությունում՝ առանց աշխատանքային պայմանագրի կնքման (անհատական իրավական ակտի ընդունման)։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է Կազմակերպության առաջնորդ (մինչև 2023 թվականի փետրվարի 08-ը) Ռաֆաել Ֆրանսուա Մինասյանը (անձնագիր՝ 488848423, 06.06.2012թ.-ին, ԱՄՆ ՊՔ, հասցե՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Աթարբեկյան 82)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 33-րդ և 34-րդ հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներ։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Ռաֆաել Ֆրանսուա Մինասյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ Կազմակերպության առաջնորդ (մինչև 2023 թվականի փետրվարի 08-ը) Ռաֆաել Ֆրանսուա Մինասյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է գալիս որպես պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1695-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

3. Եզրափակիչ մաս

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝


Որոշեցի

1. Ռաֆաել Ֆրանսուա Մինասյանին, որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, 85-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու, այն է՝ առանց աշխատանքային պայմանագրի (անհատական իրավական ակտի) աշխատող պահելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169․5-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2. Սույն որոշումը ծանուցել Ռաֆաել Ֆրանսուա Մինասյանին (հասցե՝ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Աթարբեկյան 82)։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։




ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ



















Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.

Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)

Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________

Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`