Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ․ ԵԴ2/36039/02/23 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը Դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

01.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԵԴ2/36039/02/23


Նատալյա Սերգեյի Արզաքանցյա
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոց, 36/1 շենք, 22 բնակարան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎՃԻՌԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի նոյեմբերի 9-ին
Ուսումնասիրելով «ՆՌ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումը և դրան կից փաստաթղթերը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

1. Ընկերության ներկայացուցիչը 2023 թվականի հոկտեմբերի 25-ին դիմում է ներկայացրել Դատարան՝ թիվ ՖԱ/0104/23 գործով ՀԲՄ Ֆինանսական արբիտրաժային դատարանի 03.08.2023 թվականի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ:
Դիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի հոկտեմբերի 30-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի նոյեմբերի 1-ին:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում կայացված արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու միջոցով դատարանում կարող են վիճարկել արբիտրաժային վարույթի մասնակիցները, ինչպես նաև այն անձինք, որոնց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ արբիտրաժը կայացրել է վճիռ՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը ներկայացվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դատարան նույն օրենքով սահմանված ժամկետում:
Այն անձինք, որոնց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ արբիտրաժը կայացրել է վճիռ, կարող են ներկայացնել արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում մեկ ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ իմացել են այդ վճռի կայացման մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ Դատարանն արձանագրում է, որ այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 316-րդ, 317-րդ հոդվածների պահանջներին համապատասխան և բխում է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի պահանջներից, ուստի դիմումը վերադարձնելու հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 188-րդ, 199-200-րդ, 316-318-րդ հոդվածներով` Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. «ՆՌ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ» ՍՊ ընկերության դիմումն ընդունել վարույթ:
2. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2023 թվականի դեկտեմբերի 8-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`