Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի հոդված 59

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Քրիստափոր Յավրոյանը /ՀՀ, ք.Երևան, Վարդանանց փող․, 24 շ․, 14 բն./ 20.10.2023թ․-ին ստացել է համայնքի ղեկավարի 15.09.2023թ. N 6338 ծանուցումն ու 15.09.2023 թվականի դրությամբ տեղեկանքները /հիմք՝ փոստային անդորրագիրը/, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումին, սակայն չի ներկայացել և ,,Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի,, առաջարկը /01.12.2023թ. արձանագրություն N258/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Քրիստափոր Գեորգի Յավրոյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ անշարժ գույքի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-012-0210-0014/ 2021-2022թթ. համար՝ 466.853 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 385.077 ՀՀ դրամ, տույժը՝ 81.776 ՀՀ դրամ 900435003828 հաշվեհամարին, հողի հարկի /կադ. ծածկագիր՝ 03-012-0210-0014/ 2019-2020թթ. համար՝ 7.327 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 5.622 ՀՀ դրամ, տույժը՝ 1.705 ՀՀ դրամ 900435106084 հաշվեհամարին, գույքահարկի /կադ. ծածկագիր՝ 03-012-0210-0014/ 2019-2020թթ. համար՝ 357.979 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 263.995 ՀՀ դրամ, տույժը՝ 93.984 ՀՀ դրամ 900435106506 հաշվեհամարին և աղբահանության վճարի՝ 892.545 ՀՀ դրամ 900435106555 հաշվեհամարին։

2.Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4

Հեռ..` 023643040

Էլ. փոստ`