Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցագիր Ս.Մ.Դ ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Եղինյանին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի հոկտեմբերի 31-ին հարուցված թիվ ՎԴ-506 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին

05.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված

«Ս.Մ.Դ» ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ԴԱՎԻԹ ԵՂԻՆՅԱՆԻՆ
ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ԱՐՑԱԽԻ Փ., 10Բ, 11,
ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃ. 29/38

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ հոդվածը և հաշվի առնելով թիվ ՎԴ-506 վարչական վարույթի արդյունքում «Ս.Մ.Դ» ՍՊԸ-ում արձանագրված խախտումները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։
2023 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 10:00–ին Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (լիազորագրով, անձը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք մասնակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի հոկտեմբերի 31-ին հարուցված թիվ ՎԴ-506 վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (ք.Երևան, Նորք-Մարաշ, Ա.Արմենակյան փ․ 129, 5-րդ հարկ)։
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը։

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`