Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցում ՍնԴ/3557/04/23 սնանկության գործով պարտապան «ԹՀ-ԴՌՆԵՐ» ՍՊԸ

13.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության մասնի օրենքի 95-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ



0065, քաղաք Երևան, Օտյան 53/2

№ՍնԴ/3557/04/23 12.12.2023թ.
ԴԴ-9.2-

«ԹՀ-ԴՌՆԵՐ» ՍՊԸ
/ք. Երևան, Սարի Թաղ 8-րդ շարք, տուն 31/


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «ԹՀ-ԴՌՆԵՐ» ՍՊ ընկերությանը (ՀՎՀՀ՝ 00485785, հաշվառման համարը՝ 278.110.1084001, հաշվառման ամսաթիվը՝ 18.07.2019թ., տնօրեն՝ Մարտին Թորոսի Թորոսյան, հասցե՝ քաղաք Երևան, Սարի Թաղ 8-րդ շարք, տուն 31)սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանը 10.11.2023թ. որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին և դիմումը կից փաստաթղթերի պատճեններով ուղարկել է «ԹՀ-ԴՌՆԵՐ» ՍՊ ընկերությանը՝ դիմողի կողմից որպես պարտապանի հասցե նշված՝ ք. Երևան, Սարի Թաղ 8-րդ շարք, տուն 31 հասցեով, պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` սնանկությունը վիճարկելու համար, սակայն դատարանի կողմից ուղարկված որոշումը և դատավարական մյուս փաստաթղթերը հետ են վերադարձվել փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից «չպահանջված» պատճառաբանությամբ:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 12.12.2023թ-ի որոշմամբ «ԹՀ-ԴՌՆԵՐ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`