Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Երևանի Սննդի Կոմբինատ>> ՍՊ ընկերությանը պատկանող գույքն աճուրդով վաճառելու մասին

13.12.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` << Երևանի Սննդի Կոմբինատ >> ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76 հոդված

24.11.2023 թվականին՝ ժամը 12:00-ին, նշանակված <<Երևանի Սննդի Կոմբինատ>> ՍՊ ընկերությանը պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 26.01.2024 թվականին՝ ժամը 14:00-ին, ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 3-րդ հարկ, 311 սենյակ /լսարան/ հասցեում, պարտապան <<Երևանի Սննդի Կոմբինատ>> ՍՊ ընկերության թիվ ՍնԴ/1566/04/19 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Նարեկ Նազարյանի կողմից կանցկացվի բաց դասական (գնի ավելացման) եղանակով կրկնաճուրդ (նախկինից տասը տոկոս իջեցված մեկնարկային գնով):
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը 1 առանձին լոտով.
Լոտ N 1. Անշարժ գույք, որը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Հ. Գյուրջյան փողոց, թիվ 15 հասցեում: Շենքի տիպը՝ երկհարկանի, փակ տիպի կառույց, Կառուցման տարեթիվը՝ մոտ 1980-ական թվականներ, Հիմքը՝ երկաթբետոն, Պատերը՝ պանելային, երեսպատված տուֆե սալիկներով, Միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, Միջհարկային բարձրությունը՝ հ=3.0մ, Հարկայնությունը՝ 2 հարկ, Դռներն ու պատուհանները՝ տեղադրված են մետաղապլաստե դռներ: Պատուհանները մետաղապլաստե շրջանակներով, Մակերեսը՝ 336,9քմ, Ներքին հարդարանքը՝ սենյակների հատակը երեսպատված սալիկներով, մի մասը պրես գրանիտ, պատերը գաջասվաղված, պատված լատեքս տիպի ներկանյութով: Որոշ սենյակներում և սանհանգույցում իրականացված է կախովի առաստաղ: Սանհանգույց՝ հատակը և պատերը՝ երեսպատված կերամիկական սալիկներով, Կոմունիկացիաներ՝ էլ. մատակարարում, կոյուղի, ջրամատակարարում: Պահպանությունն իրականցնելու նպատակով գույքը ծանրաբեռնված է օգտագործման իրավունքով, հնարավոր վտարումը իրականացվում է գնորդի կողմից:
Մեկնարկային գինն է 22 175 949 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 21.01.2024թ., կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ (բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին (<<Ակբա Բանկ>> ՓԲԸ, հ/հ 220533333344000)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ դիմելով աճուրդի կազմակերպչին (սնանկության գործով կառավարչին)՝ աճուրդն սկսվելուց առաջ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտերը կարող են ուսումնասիրել աճուրդի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (աճուրդի մասնակից են համարվում հայտ ներկայացրած անձինք /տես՝ <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածները/) կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնելուց հետո՝ 21.01.2024-25.01.2024թթ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրանց գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Հայտ ներկայացնելուց առաջ պարտադիր ծանոթանալ աճուրդի կանոնակարգին:
Կառավարչի հետ պայմանավորվելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել կառավարիչ Ն. Նազարյանին (հեռ. +374 96 50 00 65) կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Արցախ 30, 4-րդ հարկ, 409 գրասենյակ:

Հասցե` Արցախի փ. 30, 409

Հեռ..` 096500065

Էլ. փոստ`