Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.12.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ 29,1 հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 դեկտեմբերի 2023 թվականի N 944-Ա

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Հարություն Վարդանի Կարապետյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից 13․11․2023 թվականին տրված տեղեկանքի և Կապանի ՀՔԲ-ի կողմից տրամադրված տվյալների` քննարկվող KIA CERATO 1.6 մակնիշի 34FO920 պետհամարանիշի, KIA CERATO 1.6 մակնիշի 34FO875 պետհամարանիշի, VAZ 21074 մակնիշի 34LF985 պետհամարանիշի, KIA CERATO 1.6 մակնիշի 34FO933 պետհամարանիշի, MAZDA MPV 2.0 մակնիշի 34CR298 պետհամարանիշի, ALFA ROMEO 166 մակնիշի 34FR016 պետհամարանիշի փոխադրամիջոցները հանդիսանում են քաղաքացի Հարություն Վարդանի Կարապետյանի սեփականությունը, ինչը Հարկային օրենսգրքով հանդիսանում է հարկվող օբյեկտ:

KIA CERATO 1.6 մակնիշի 34FO920 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկը և գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը 13.11.2023 թվականի դրությամբ կազմում են 249846 (երկու հարյուր քառասունինը հազար ութ հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ, KIA CERATO 1.6 մակնիշի 34FO875 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկը և գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը 13.11.2023 թվականի դրությամբ կազմում են 249846 (երկու հարյուր քառասունինը հազար ութ հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ, VAZ 21074 մակնիշի 34LF985 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկը և գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը 13.11.2023 թվականի դրությամբ կազմում են 103010 (հարյուր երեք հազար տասը) ՀՀ դրամ, KIA CERATO 1.6 մակնիշի 34FO933 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկը և գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը 13.11.2023 թվականի դրությամբ կազմում են 249846 (հարյուր երեք հազար տասը) ՀՀ դրամ, MAZDA MPV 2.0 մակնիշի 34CR298 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկը և գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը 13.11.2023 թվականի դրությամբ կազմում են 158415 (հարյուր հիսունութ հազար չորս հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ, ALFA ROMEO 166 մակնիշի 34FR016 պետհամարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկը և գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը 13.11.2023 թվականի դրությամբ կազմում են 274497 (երկու հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ։

2023 թվականի նոյեմբերի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի դեկտեմբերի 05-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Հարություն Վարդանի Կարապետյանը, և չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Հարություն Վարդանի Կարապետյանի ծրարը հետ է վերադարձվել «Տեղափոխված» նշումով, ինչպես նաև վարչական վարույթի մասին ծանուցումը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (azdarar.am)։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Հայաստանի Հանրապետության Սահմանդրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Համաձայն Հարկային օրենսգրքի 240-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք: Համաձայն հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի ՝ տեղական հարկերի գծով հարկային պարտավորության կատարում (մարում) է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված՝ վճարման ենթակա հարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և (կամ) տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝ տեղական բյուջեի գանձապետական հաշվին:

Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով:

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, Հարկային օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Քաղաքացի Հարություն Վարդանի Կարապետյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 249846 (երկու հարյուր քառասունինը հազար ութ հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ՝ որպես քննարկվող KIA CERATO 1.6 մակնիշի 34FO920 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար՝ ներառյալ տույժերը, 249846 (երկու հարյուր քառասունինը հազար ութ հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ՝ որպես քննարկվող KIA CERATO 1.6 մակնիշի 34FO875 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար՝ ներառյալ տույժերը, 103010 (հարյուր երեք հազար տասը) ՀՀ դրամ՝ որպես քննարկվող VAZ 21074 մակնիշի 34LF985 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար՝ ներառյալ տույժերը, 249846 (երկու հարյուր քառասունինը հազար ութ հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ՝ որպես քննարկվող KIA CERATO 1.6 մակնիշի 34FO933 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար՝ ներառյալ տույժերը, 158415 (հարյուր հիսունութ հազար չորս հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ՝ որպես քննարկվող MAZDA MPV 2.0 մակնիշի 34CR298 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար՝ ներառյալ տույժերը, 274497 (երկու հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ՝ որպես քննարկվող ALFA ROMEO 166 մակնիշի 34FR016 պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի գումար՝ ներառյալ տույժերը։

2.Նշված գումարը ենթակա է վճարման Մեղրիի համայնքապետարանի 900305081029 հաշվեհամարին:

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Վարդանի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղաք Մեղրի Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 028643500

Էլ. փոստ`