Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Նար-Միլ>> ՍՊԸ-ի սնակության գործով /սնանկ. գործ թիվ ՍնԴ/3876/04/22/ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող, <<Կամուրջ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում և <<Ֆինքա>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.12.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` <<Նար-Միլ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2023թ. նոյեմբերի 29-ին ժամը 15:30-ին <<Նար-Միլ>> ՍՊԸ-ի սնանկության գործով նշանակված աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2023թ. դեկտեմբերի 29-ին ժամը 15:30-ին ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ 3 սենյակ հասցեում տեղի կունենա <<Նար-Միլ>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար <<Կամուրջ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում և <<Ֆինքա>> ՈՒՎԿ ՓԲԸ-ում գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի կրկնաճուրդը բաց դասական եղանակով՝ հետևյալ 5 լոտերով.
Լոտ 1 – Անշարժ գույք՝ ՀՀ Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, ք․ Երևանյան փողոց 16 առևտրի կենտրոն: Սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը՝ 10032016-04-0006, սեփականության իրավունքի գրանցման վկայականի տրման ամսաթիվը՝ 10․03․2016թ․։ Տեղադրությունը՝ միջինից բարձր, դիրքը՝ միջինից բարձր, տարածաշրջանի գրավչությունը միջինից բարձր, տրանսպորտային մատչելիությունը՝ ասֆալտապատ /միջին/, մեքենաների կայանման հարմարավետությունը՝ ունի կայանատեղի, հասարակական սպասարկող օբյեկտներից գտնվում է 300մ շառավիղով հեռավորության վրա, հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, հողամասի մակերեսը՝ 10440․4 քմ, ճակատային եզրագիծը՝ երկրորդական փողոցի հետ, կառուցապատման չափորոշիչները՝ լավ, թեքությունը՝ հարթ, բնակելի կառուցապատման նշանակության հողամասի վրա առկա է՝ առևտրի կենտրոն՝ 8478, հոր՝ 26քմ, հոր՝ 28․6 քմ, հոր՝ 52․1քմ, հոր՝ 57․6 քմ, հոր՝ 13․2 քմ, արտադրամաս՝ 180․8քմ, կիսակառույց՝ 13․3քմ, ենթակայան՝ 42․3քմ, պարիսպ՝ 50քմ, ծածկ՝ 147․5 քմ, պարիսպ՝ 9 քմ մակերեսով, շինության կառուցվածքը՝ քարե, շինության կառուցման տարեթիվը՝ 1987 թ., շինության ընդհանուր տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, շինության միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, տանիքը՝ թիթեղյա, առաստաղի բարձրությունը՝ 2․6մ-6․8մ, արտաքին պատերը՝ քարե, արտաքին հարդարումը՝ ճակատային մասում՝ ապակեպատ, երեսպատված, հիմնական շինության ներքին ընդհանուր մակերեսը՝ 8478քմ, շինության հարկայնությունը՝ եռահարկ, նկուղով և կիսանկուղով, արտաքին լուսամուտները՝ մետաղական, լուսամուտների ընդհանուր վիճակը՝ միջին, միջսենյակային դռները՝ փայտե,մետաղական, սենյակների հատակը՝ բետոնե, սալիկապատ, սենյակների պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած, կախովի, ենթակառուցվածքներ՝ առկա են, ջեռուցումը՝ էլ հոսանքով, օժանդակ կառույցի ներքին և տեխնիկական վիճակը գնահատվում է միջինից ցածր: Շենք-2,3,4,6,9՝ հոր՝ 26քմ, հոր՝ 28․6 քմ, հոր՝ 52․1 քմ, հոր՝ 57․6 քմ, հոր՝ 13․2 քմ, կառուցված՝ 1990թ, երկաթբետոնե, բարձրությունը 3․1մ։ Շենք-5՝ արտադրամաս՝ 180․8 քմ, կառուցված՝ 1990թ․, երկաթբետոնե, բարձրությունը 3մ․, տանիքը՝ թիթեղյա։ Շենք-7՝ կիսակառույց՝ 13․3քմ, անավարտ շինություն, կառուցված՝ 2004թ․։ Շենք-8՝ ենթակայան 42․3 քմ, կառուցված 1990թ․, տուֆե, բարձրությունը՝ 3․6 մ․, տանիքը՝ այլ՝ ջրամեկուսիչ նյութ։ Շենք-10-12՝ պարիսպ՝ 50քմ, պարիսպ՝ 9 քմ։ Շենք-11՝ ծածկ՝147․5քմ։Գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքերի պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացվելու դեպքում:
Լոտի արժեքը կազմում է 1.184.265.000 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Անշարժ գույք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, գյուղ Սոթք, Խճուղի 17/1 բնակելի տուն: Սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը՝ 12062023-05-0028, սեփականության իրավունքի գրանցման վկայականի տրման ամսաթիվը՝ 12․06․2023թ․։ Տեղադրությունը՝ միջինից ցածր, դիրքը՝ միջին, տարածաշրջանի գրավչությունը՝ միջինից ցածր, տրանսպորտային մատչելիությունը՝ ասֆալտապատ /միջին/, մեքենաների կայանման հարմարավետությունը՝ ունի կայանատեղի, հասարակական սպասարկող օբյեկտներից գտնվում է 500մ շառավիղով հեռավորության վրա, հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, հողամասի մակերեսը՝ 4630․3 քմ, ճակատային եզրագիծը՝ գլխավոր փողոցի հետ, կառուցապատման չափորոշիչները՝ լավ, թեքությունը՝ հարթ, բնակելի կառուցապատման նշանակության հողամասի վրա առկա է՝ բնակելի տուն՝ 487․18, բնակելի տուն՝ 110․84քմ, անասնաշենք՝ 118․15 քմ, անասնաշենք՝ 74․86քմ, մառան՝ 26․02 քմ, ավտոտնակ՝ 32․4 քմ մակերեսով, շինության կառուցվածքը՝ քարե, շինության կառուցման տարեթիվը՝ 2013 թ., շինության ընդհանուր տեխնիկական վիճակը՝ միջինից բարձր, շինության միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, տանիքը՝ թիթեղյա, առաստաղի բարձրությունը՝ 2․84մ, արտաքին պատերը՝ քարե, արտաքին հարդարումը՝ սվաղած, հիմնական շինության ներքին ընդհանուր մակերեսը՝ 487․18քմ, շինության հարկայնությունը՝ երկհարկանի,նկուղով և ձեղնահարկով, արտաքին լուսամուտները՝ մետաղապլաստե, լուսամուտների ընդհանուր վիճակը՝ լավ, միջսենյակային դռները՝ փայտե, սենյակների հատակը՝ սալիկապատ, լամինատ, սենյակների պատերը՝ ներկած,պաստառապատ, առաստաղը՝ ներկած լավ, խոհանոցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած, միջանցքի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ ներկած, առաստաղը՝ ներկած, սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը՝ սալիկապատ, առաստաղը՝ կախովի, առկա են ենթակառուցվածքներ, ջեռուցումը՝ ջեռուցման համակարգով, օժանդակ կառույցի ներքին և տեխնիկական վիճակը գնահատվում է լավ: Շենք-1՝ բնակելի տուն՝ 110․84քմ կառուցված՝ 1968թ, բարձրությունը 3․2մ․, միջհարկային ծածկը՝ փայտե կամ այլ նյութ, տանիքը՝ ասբոշիֆեր։ Շենք-2՝ անասնաշենք՝ 118․15քմ կառուցված՝ 1968թ․, բարձրությունը 2․2մ․, միջհարկային ծածկը՝ փայտե կամ այլ նյութ, տանիքը՝ ասբոշիֆեր։ Շենք-3՝ անասնաշենք՝ 74․86քմ կառուցված՝ 1968թ․, բարձրությունը 2․2մ․, միջհարկային ծածկը՝ փայտե կամ այլ նյութ, տանիքը ասբոշիֆեր։ Շենք-4՝ մառան 26․02քմ։ Շենք-6՝ ավտոտնակ 32․4 քմ կառուցված՝ 2013 թ․, բարձրությունը 3մ․, միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, տանիքը՝ թիթեղ։
Լոտի արժեքը կազմում է 46.701.000 ՀՀ դրամ:
Լոտ 3–Անշարժ գույք՝ հողամաս, նպատակային նշանակություն՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, հողամասի չափը՝ 2.974հա, իրավունքի տեսակը՝ սեփականություն, տրանսպորտային մատչելիություն՝ գրունտային/բավարար, տեղադրությունը՝ միջինից ցածր, դիրք՝ միջինից ցածր, տարածաշրջանի գրավչություն՝ միջինից ցածր, սահմանափակումները՝ սահմանափակումներ չունի, շրջակա միջավայրը՝ գյուղատնտեսական գոտի, ճակատային եզրագիծը՝ դաշտամիջյան ճանապարհ, թեքությունը՝ հարթ, ենթակառուցվածքներ՝ անջրդի, այլ տեղեկատվություն՝ չունի։ Սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը՝ 29092016-05-0010:
Լոտի արժեքը կազմում է 1.323.000 ՀՀ դրամ:
Լոտ 4–Անշարժ գույք՝ հողամաս, նպատակային նշանակություն՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, հողամասի չափը՝ 3.0362հա, իրավունքի տեսակը՝ սեփականություն, տրանսպորտային մատչելիություն՝ գրունտային/բավարար, տեղադրությունը՝ միջինից ցածր, դիրք՝ միջինից ցածր, տարածաշրջանի գրավչություն՝ միջինից ցածր, սահմանափակումները՝ սահմանափակումներ չունի, շրջակա միջավայրը՝ գյուղատնտեսական գոտի, ճակատային եզրագիծը՝ դաշտամիջյան ճանապարհ, թեքությունը՝ հարթ, ենթակառուցվածքներ՝ անջրդի, այլ տեղեկատվություն՝ չունի։ Սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը՝ 17062015-05-0016
Լոտի արժեքը կազմում է 1.350.000 ՀՀ դրամ:
Լոտ 5 –Ավտոմեքենա՝ մակնիշը՝ Lexus, տիպը՝ GX 470, Տ/Մ գրանցման վկայագիր՝ HB093848, սեփականատեր՝ Հակոբ Ավետյան, պետհամարանիշ՝ 71FL777, նույնականացման համար՝ JTJBT20X890172554, ՏՄ տեսակը՝ թեթև մարդատար, թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ սև, շարժիչի տեսակը՝ բենզինային/գազ, անիվները՝ միջին, անվահեծերը՝ ալյումինե, թողարկման տարեթիվը՝ 2008թ․, տեխնիկական վիճակը՝ միջին, սրահը՝ կաշեպատ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, ղեկը՝ ձախակողմյան։Այլ գործոններ՝ վթարված մեքենա է, առաջամասի ծածկոցը վնասված է, դիմացի լուսարձակները, թափարգելը, անվածածկոցը բացակայում են։
Լոտի արժեքը կազմում է 6.304.000 ՀՀ դրամ:
Գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն:
Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան մինչև 25.12.2023թ. ժամը 17:30 կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար:
Հայտում պետք է նշվեն.
1) հայտատու իրավաբանական անձի անվանումը, ծանուցման հասցեն, իրավաբանական անձի ներկայացուցչի (նրա անունից հանդես եկող անձի) անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները.
2) հայտատու ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները, ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ ներկայացուցչի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները.
3) պարտապանի անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը).
4) աճուրդի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը.
5) կառավարչի անունը, ազգանունը.
6) հայտին կցվող փաստաթղթերի ցանկը:
Հայտը ստորագրվում է հայտատուի (նրա անունից հանդես եկող անձի, ներկայացուցչի) կողմից:
Հայտին կից ներկայացվում են.
1) լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարումը դրամարկղ կամ սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
2) լոտի մեկնարկային գնի 1 տոկոսի, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով աճուրդի մասնակցության վճարի վճարումը դրամարկղ կատարված լինելու փաստը հաստատող մուտքի օրդերը.
3) լիազորագիր, եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով.
4) իրավաբանական անձ հայտատուների դեպքում՝ նաև պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
5) անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ նաև պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները.
6) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ հայտատուների դեպքում՝ նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները (այսուհետ` աճուրդի մասնակից չհամարվող անձ): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են 10․000 /տաս հազար/ ՀՀ դրամի չափով մուտքի վճար։
Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու համար աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ ՀՀ, ք. Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ հասցեով ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու ցանկության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նախարարության ներկայացուցիչների դեպքում` նաև նախարարի գրավոր հանձնարարականը), ինչպես նաև մուտքի վճարի վճարումը աճուրդի մասին հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը: Սույն կետով նախատեսված կարգը չի տարածվում աճուրդի մասնակից չհամարվող անձ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների վրա:
Աճուրդի մասնակցության 1 տոկոս վճարի և 5 տոկոս նախավճարի գումարները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար մուտքի վճարի գումարը պետք է վճարվեն սնանկության գործով կառավարչին՝ դրամարկղ մուտք անելու նպատակով կամ <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում առկա թիվ 220533335786000 սնանկության հատուկ հաշվին։
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:
Աճուրդի ընթացքը կարող է ձայնագրվել կամ տեսագրվել կառավարչի կողմից:
Մանրամասներին ծանոթանալու և լոտերն ուսումնասիրելու համար ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում, ժամը 12։00-ից մինչև ժամը 14։00, բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ օր առաջ, դիմել սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյանին (ՀՀ, ք․ Երևան, ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ/, հեռ. +37444 66-66-63)։

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 65Ա, 5-րդ հարկ, 3-րդ սենյակ

Հեռ..` +37444666663

Էլ. փոստ`