Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՙՃարպիկ՚ ՍՊԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով կրկնաճուրդի մասին

14.12.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՙՃարպիկ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ ԱՁ Գարիկ Արամայիսի Յավրումյան
ՀՀ <Սնանկության մասին> օրենքի 76 հոդված

2023թ. Հունվարի 30-ին ժամը 11:30-ին Կապան համայնքում/Հ.Ավետիսյան 7/44/ կկայանա կրկնաճուրդ ՙՃարպիկ՚ ՍՊԸ-ին, սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի բաց դասական եղանակով/ընդհանուր/ աճուրդը Ընդհանուր թվով 2 լոտ:
Լոտ1.10տ.219 տրամագծով խողովակ,կոռոզիայի ենթարկված/Ջարդոն/,մեկնարկային գինը 92 887,2 ՀՀ դրամ:
Լոտ2. 10տ.159 տրամագծով խողովակ,կոռոզիայի ենթարկված/Ջարդոն/,մեկնարկային գինը 85 721,4 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 25.12.2023թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի նախավճարի և մասնակցության վճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ (բայց ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին (ՙԱրդշինինվեստբանկ՚ ՓԲԸ-ի Կապանի մ/ճ-ի հ/հ 2470800726450000 )՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ (բացառությամբ այդ կարգի 2-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 34-րդ, 36-րդ կետերի, և աճուրդի մասնակից չհամարվող անձանց մուտքի մասով դրույթների, որոնք սույն աճուրդի մասով չեն գործում): Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ դիմելով աճուրդի կազմակերպչին (սնանկության գործով կառավարչին)՝ աճուրդն սկսվելուց առաջ:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Լոտը կարող են ուսումնասիրել աճուրդի ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ (աճուրդի մասնակից են համարվում հայտ ներկայացրած անձինք /տես՝ <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 11-րդ հոդվածները/) կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնելուց հետո՝ 25.12.2023-29.12.2023թթ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրանց գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ:
Հայտ ներկայացնելուց առաջ պարտադիր ծանոթանալ աճուրդի կանոնակարգին:
Կառավարչի հետ պայմանավորվելու, աճուրդի կանոնակարգին ծանոթանալու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք զանգահարել կառավարիչ Գարիկ.Յավրումյանին հեռ. 093-878713

Հասցե` ք.Կապան,Ռ.Մինասյան 18/30

Հեռ..` +37493878713

Էլ. փոստ`