Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ/3110/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

15.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


Քաղաքացիական գործով պատասխանողներ
Սոֆյա Ազատի Մանուկյանին
Վիկտոր Սարգսի Մանուկյանին
Սարգիս Վիկտորի Մանուկյանին
Ծովինար Վիկտորի Մանուկյանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ավան, 7 փ․, տուն 31

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Սոֆյա Ազատի Մանուկյանի, Վիկտոր Սարգսի Մանուկյանի, Սարգիս Վիկտորի Մանուկյանի, Ծովինար Վիկտորի Մանուկյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքերը բնեղենով առանձնացնելու, իսկ դրանց ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատերերի կողմից պատասխանողի բաժինները ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում՝ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու և Սոֆյա Ազատի Մանուկյանի բաժինների վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանողներ Սոֆյա Ազատի Մանուկյանին,Վիկտոր Սարգսի Մանուկյանին,Սարգիս Վիկտորի Մանուկյանին,Ծովինար Վիկտորի Մանուկյանին (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ավան, 7 փ․, տուն 31 ), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին` «չպահանջված» նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 11)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`