Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ1/0217/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

15.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


Քաղաքացիական գործով պատասխանող
ՀայկավազՊարսամի Համբարձումյանին
Հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Եղիպատրուշ, 15 փ., 25/1

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում<<Մայլեռ Մաունթայն Ռեզորթ>> ՓԲԸ-ի ընդդեմ Հայկավազ Պարսամի Համբարձումյանի և Սոֆիկ Ղևոնդի Համբարձումյանի հանրության գերակա շահերի ապահովման նպատակով, 3․427․000 ՀՀ դրամ գումարով, ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Եղիպատրուշ տնամերձ հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման, որպես իրավական հետևանք Պատասխանողների սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին։
Նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող ՀայկավազՊարսամի Համբարձումյանին (հասցե՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Եղիպատրուշ, 15 փ., 25/1 ), սակայն դատարանը չի ստացել հետադարձ ծանուցում:

Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում(ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 11)՝դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 30.01.2024 թվականին, ժամը 13:55-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Ապարանի նստավայրում (հասցե` ք.Ապարան,Գայի 11) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ


Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԱՐԱԴ1/0244/02/23 քաղաքացիական գործով սահմանել. ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը՝
Թիվ 341189 սեփականության վկայականով անշարժ գույքի օտարման պահանջի մասով հայցվորի կողմից ենթակա են ապացուցման վիճելի անշարժ գույքի՝ հանրային գերակա շահ ճանաչված լինելու, պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանելու, հայցվորի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում անշարժ գույքի օտարման պայմանագիրը կնքված չլինելու կամ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն օտարված չլինելու, ինչպես նաև օտարվող սեփականության դիմաց սեփականատերերին համարժեք փոխհատուցում՝ օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումար վճարված լինելու փաստերը:
Ապացույցների և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունների ներկայացման ժամկետ սահմանել մինչև 29.01.2024 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`