Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/2713/02/18 քաղաքացիական գործով հայցվոր ՔՆԱՐԻԿ ՎԱՐԴԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ ուղղված դատական ծանուցագիր

15.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՔՆԱՐԻԿ ՎԱՐԴԱՆԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
/Հասցե` ՌԴ, Մոսկվայի մարզ, ք. Իստրա, ԳԼ.Կոնստ.Ադասկոյի փողոց, շենք 7 մասն, 2 բն.132/


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր` Ա.Մկոյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Վարդան Կառլենի Թումանյանի, Քնարիկ Վարդանի Թումանյանի և Թամարա Էմիրի Կիրակոսյանի հայցի ընդդեմ Հրաչյա Կառլենի Թումանյանի, Ստեփան Կառլենի Թումանյանի, Գայանե Արտուշի Չարչյանի և Մարիա Թումանյանի` անշարժ գույքի բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ դատական նիստը վերանշանակվել է 2024 թվականի հունվարի 12-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես Հայցվորներ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`