Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԵԴ/0036/16/23 գործով որոշման դեպոնացում

15.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան
199-200-րդ հոդածներով և 361-րդ հոդվածով





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
քաղաքացիական գործ թիվ ԵԴ/0036/16/23
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՒՄ ԱՌԿԱ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2023 թվականի դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքում
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Դունամալյանը, քննարկելով ՌԴ Մոսկվա քաղաքի 10-րդ վերաքննիչ արբիտրաժային դատարանի՝ Էմիլ Հակոբի Մխսյանի վերաբերյալ դատական հանձնարարության քաղաքացիական գործով վրիպակի ուղղում կատարելու վերաբերյալ հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
I. Գործի դատավարական նախապատմությունը.
1.1. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) գրասենյակում մուտքագրվել է ՌԴ Մոսկվա քաղաքի 10-րդ վերաքննիչ արբիտրաժային դատարանի՝ Էմիլ Հակոբի Մխսյանի վերաբերյալ իրավական օգնության հարցումը։
1.2. Դատավոր Մ․ Հովակիմյանը 17.04.2023 թվականին կայացրել է դատական հանձարարաության վերաբերյալ դատական գործը վարույթ ընդունելու և թարգմանիչ ներգրավելու մասին որոշումներ:
1.3. Դատավոր Մ․ Հովակիմյանի այլ դատարան տեղափոխվելու հիմքով գործը 13․10․2023 թվականին վերամակագրվել է դատավոր Ա. Դունամալյանին, իսկ գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 16․10․2023 թվականին:
1.4. Դատավոր Ա․ Դունամալյանը 2023 թվականի հոկտեմբերի 25-ին կայացրել է գործը վարույթ ընդունելու և 2023 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին դատական նիստ նշանակելու մասին որոշում։
1.5. Պատշաճ տեղեկացված լինելով 2023 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 12:00-ին նշնակակված նախնական դատական նիստի տեղի և ժամանակի մասին՝ Էմիլ Հակոբի Մխսյանը դատական նիստին չի ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով, որոշեց գործի քննությունը շարունակել պատշաճ ծանուցված Էմիլ Հակոբի Մխսյանի բացակայությամբ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 12։00-ին։
1.6. Պատշաճ տեղեկացված լինելով 2023 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 12։00-ին նշնակակված նախնական դատական նիստի տեղի և ժամանակի մասին՝ Էմիլ Հակոբի Մխսյանը դատական նիստին չի ներկայացել, ինչպիսի պայմաններում Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով, որոշեց գործի քննությունը շարունակել պատշաճ ծանուցված Էմիլ Հակոբի Մխսյանի բացակայությամբ։ Այս դատական նիստի ընթացքում Դատարանը արձանագրել է, որ փաստաթղթերում առկա է անհամապատասխանություն։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 12։00-ին։
II. Դատարանի հիմնավորումները.
Գործում առկա նյութերի ուսումնասիրության արդյունքում Դատարանը պարզել է, որ Դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի գործը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին որոշման մեջ առկա է վրիպակ, այն է՝ «Էմիլիա Հակոբի Մխսյանի» փոխարեն նշվել է Էմիլ Հակոբի Մխսյան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը:
Տվյալ դեպքում, Դատարանը գտնում է, որ պետք է վերացնել սույն քաղաքացիական գործով 2023 թվականի հոկտեմբերի 25-ի գործը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին որոշման մեջ առկա անճշտությունը, մասնավորապես` Էմիլ Հակոբի Մխսյանի փոխարեն պետք է կարդալ «Էմիլիա Հակոբի Մխսյան»։
Միաժամանակ, Դատարանը հարկ է համարում նշել, որ վերոնշյալ անճշտության ուղղման արդյունքում այդ դատական ակտի էությունը չի փոխվելու, քանի որ քաղաքացիական գործում առկա փաստաթղթերի համաձայն դատական հանձնարարությունը ներկայացվել է Էմիլիա Հակոբի Մխսյանի վերաբերյալ, իսկ ինչ վերաբերում է դատական ակտի կատարված լինելու հարցին, ապա Դատարանն արձանագրում է, որ դատական ակտն իր բնույթով չի ենթադրում հարկադիր կատարում։
III. Դատարանի եզրահանգումները.
Դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածով, նույն օրենսգրքի 199-200-րդ հոդածներով և 361-րդ հոդվածով,
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ուղղել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի գործը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին որոշման մեջ առկա անճշտությունը, այն է՝ Էմիլ Հակոբի Մխսյանի փոխարեն կարդալ «Էմիլիա Հակոբի Մխսյան»։
2. Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆ

Հասցե` Hr Nersisyan

Հեռ..` +374 10 20-90-92

Էլ. փոստ`