Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հա. ԵԱՔԴ/4625/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Էդուարդ Մուշեղի Եսայանին ուղղված դատական ծանուցագիր:

18.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35

18 դեկտեմբերի 2023թ.

Հա. ԵԱՔԴ/4625/02/17 քաղաքացիական գործով
պատասխանող Էդուարդ Մուշեղի Եսայանին
/ք.Երևան, Ռուբինյանց փող., 14/1 շենք, 3 բնակարան/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Էդուարդ Մուշեղի Եսայանի, Ժորիկ Մուշեղի Եսայանի, Դավիթ Մուշեղի Եսայանի, Մարգո Լևոնի Եսայանի, Մուշեղ Ժորայի Եսայանի, Սիրանուշ Ռուբենի Եսայանի, Սենիկ Աղասու Սարգսյանի, Հայկ Մուշեղի Եսայանի, Հովհաննես Մուշեղի Եսայանի` բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր գույքից պարտապան Էդուարդ Մուշեղի Եսայանի բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, նախապես վճարված 8000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարի, ինչպես նաև փորձաքննությունների կատարման և գործի քննության հետ կապված այլ գործողությունների կատարման համար հայցվորի կողմից կատարված և կատարվելիք այլ ծախսերի բռնագանձման պահանջների մասին հա. ԵԱՔԴ/4625/02/17 քաղաքացիական գործով դատարանի 2023թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ գործը համարվել է դատաքննության նախապատրաստված, ավարտվել է նախնական դատական նիստը և գործը նշանակվել է դատաքննության 2024թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին /դահլիճ N7/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`