Թիվ ԳԴ1/1377/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.12.2023
Պատասխանող - Էդվարդ Գուրգենի Հովհաննիսյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Հ. Ներսիսյան 1/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Գայանե Գուրգենի Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Սոֆիկ Լևոնի Հովհաննիսյանի և Էդվարդ Գուրգենի Հովհաննիսյանի, երրորդ անձինք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի նոտարական տարածքի նոտար Քրիստինե Բադալյան և ՀՀ Կադաստրի կոմիտե՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և տան 1/2 մասով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով հաշտության նիստ է նշանակված 2024 թվականի հունվարի 18-ին`ժամը 15:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`