Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Որոշում թիվ 09459382 կատարողական վարույթով հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումը փոփոխելու մասին (պարտապան՝ Սպարտակ Մնացականյան)

20.12.2023

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` ՀԿԱ ծառայության Լոռու մարզային բաժին
<<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 28, 28.1 հոդվածներ և ՀՀ Քաղ. դատ. օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.07.2022թ. տրված թիվ ԵԴ/12155/17/22 կատարողական թերթի համաձայն պետք է Սպարտակ Ռաֆիկի Մնացականյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 527.040 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ:
Կատարողական գործողությունների կատարման ընթացքում արգելանք է կիրառվել պարտապան Սպարտակ Ռաֆիկի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող Լոռու մարզ, Ախթալա, Շամլուղ թիվ 1324571 վկայականով անշարժ գույքի վրա:
Հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Ավետիս Ղազազյանի կողմից 09.11.2023թ. կայացվել է <<Արգելադրված գույքը հարկադիր Էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում և հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ նշանակել «28» Դեկտեմբեր 2023թ., սակայն որոշման պարզեցի և որոշեցի մասերում գույքի հասցե է նշվել Լոռու մարզ, Ախթալա, Շամլուղ, Կենտրոն թաղ. թիվ 1324571 վկայականով անշարժ գույք, սակայն պետք է նշված լիներ Լոռու մարզ, Ախթալա, Շամլուղ թիվ 1324571 վկայականով անշարժ գույք:

Հասցե` ք.Վանաձոր, Գ,Նժդեհի 16

Հեռ..` +374 060 713 534

Վեբ կայք` www.cesa.am

Էլ. փոստ`