Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ/7375/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական ակտի հրապարակման մասին

22.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ

Քաղաքացիական գործով պատասխանող
Արսեն Նիկոլայի Հովհաննիսյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Պ.Սևակի 58

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի ընդդեմ Արսեն Նիկոլայի Հովհաննիսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Թիվ ԳԴ/7375/02/23 քաղաքացիական գործով 20.03.2024 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասով, Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 23.03.2024 թվականին ՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, միաժամանակ հայտնվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ք. Ճամբարակի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքիի մարզ, ք.Ճամբարակ, Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ծանոթություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները և դրանք չկատարելու իրավական հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Ճամբարակ Գ.Նժդեհի 99/1

Հեռ..` 0265-2-22-77

Էլ. փոստ`