Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/2664/05/15 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Հրայր Ավետիսյան /ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան 3 մկրշ., 23 շենք, 16 բն./

25.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Աղասի Ավետիսյանի և Մկրտիչ Ավետիսյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք Հունան Ավետիսյան, Հեղինե Ավետիսյան, Լուսինե Ավետիսյան, Հրայր Խաչատուրյան, և Եվրովերելակ ՍՊԸ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Ս.Խաչատրյանի 03.02.2015 թվականի Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` աճուրդի արդյունքում 04.05.2015 թվականին կնքված թիվ 971 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Հրայր Խաչատուրյանի անվամբ 25.05.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Նշված գործով վարչական գործի քննությունը վերսկսվել և հրավիրվել է դատական նիստ 2024 թվականի ապրիլի 10-ին, ժամը 12:30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Մ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Հասցե` Գ.Նժդեհի փողոց 23 շենք

Հեռ..` 49-48-07

Էլ. փոստ`