Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՍնԴ/0432/04/21 սնանկության գործով դատական ծանուցագիր

25.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարությն օրենսգիրք, 95-րդ հոդված






ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0065, ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2, հեռ. /010/ 74-28-90, snank@court.am
ԴԴԱ-6
ՍնԴ/0432/04/21
05.12.2023թ.
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
/ք. Երևան, Մ. Խորենացի 3/

«Ամերիաբանկ»ՓԲԸ-ին
/ք. Երևան, Վ. Սարգսյան 2/

«ՍՊ Տրանս» ՍՊ ընկերություն
Ներկայացուցիչ Անի Արայիկի Ստեփանյան
/հասցե՝ ք. Երևան, Կ․ Ուլնեցու 42/1/

«ՍՊ Տրանս» ՍՊ ընկերություն
/հասցե՝ ք. Երևան, Արաբկիր, Այգեձորի փող. 74/18/


«ՍՊ Տրանս» ՍՊ ընկերության
սնանկության գործով կառավարիչ` Անդրանիկ Ելինյան
/ք. Երևան, Արշակունյաց 5, 103 սենյակ/

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0432/04/21 սնանկության գործն ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ «ՍՊ Տրանս» ՍՊ ընկերության՝ վերջինիս սնանկ ճանաչելու պահանջի մասին:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ «ՍՊ Տրանս» ՍՊ ընկերության տիրապետման և օգտագործման ներքո գտնվող բանկի սեփականությունը հանդիսացող, լիզինգի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ անհրաժեշտ սահմանափակում կիրառելու՝ շահագործումը դադարեցնելու և բանկի պահպանությանը հանձնելու վերաբերյալ:
«ՍՊ Տրանս» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ` Անդրանիկ Ելինյանի կողմից ներկայացվել է դիրքորոշում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ։
Վերոհիշյալ միջնորդությունը քննության առնելու համար հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է` 2024թ. հունվարի 30-ին, ժամը՝ 14:30-ին, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի վարչական շենքում /ք. Երևան, Օտյան փող. 53/2շ, դատական նիստերի թիվ 5 դահլիճ./:

Դատավորի օգնական` Հասմիկ Գևորգյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` 010-74-28-90

Էլ. փոստ`