Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԴ3/0178/02/17 քաղաքացիական գործով դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2, հեո.(0285) 5-29-03, syuniq@court.am

Պատասխանող՝ Ջոնիկ Գավրուշայի Խաչատրյանի
Սյունիքի մարզ, գ․Շինուհայր, 2նրբ․, 16 տուն

Թիվ ՍԴ3/0178/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչ Լենա Միտիչյանը 2017թ. մարտի 6-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ջոնիկ Գավրուշայի Խաչատրյանի` ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի փետրվարի 16-ին, ժամը՝ 14։30-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում /ք. Կապան, Մ. Ստեփանյան 3/2/:
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես պատասխանող /ներկայացուցիչ/։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն`
1. Հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մելիք-Ստեփանյան 3/2

Հեռ..` (0285) 5-29-03

Էլ. փոստ`