Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

՝ «ՍՄՏ-ԲԵՍՏ» ՍՊԸ-ի տնօրեն Սեպուհ Մխճեանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում համար 2112, 25.12.2023թ.

27.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

«25» դեկտեմբերի 2023թ. ք. Երևան

Որոշում N ——
Վարչական տույժ նշանակելու մասին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի տեղակալ՝ Վահագն Գրիգորյանս, քննելով.
1. Քաղաքացիներ Նարեկ Հակոբյանի, Էդգար Սահակյանի և Կարեն Իսաջանյանի դիմումի հիման վրա Տեսչական մարմնում 2023 թվականի հոկտեմբերի 31-ին հարուցված թիվ ՎԴ-505 վարչական վարույթի նյութերը, այդ թվում՝ «ՍՄՏ-ԲԵՍՏ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 14-ի արձանագրությունը,
2. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման 2023 թվականի նոյեմբերի 24-ի ծանուցագիրը,
3. վարչական իրավախախտման վերաբերյալ 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 2131 արձանագրությունը,
4. վարչական իրավախախտման գործի քննության տեղի և ժամանակի մասին 2023 թվականի դեկտեմբերի 12-ի ծանուցումը.

Պարզեցի
1.Նկարագրական մաս

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացիներ Նարեկ Հակոբյանի, Էդգար Սահակյանի և Կարեն Իսաջանյանի դիմումը, Տեսչական մարմնում 2023 թվականի հոկտեմբերի 31-ին հարուցվել է թիվ ՎԴ-505 վարչական վարույթը` Ընկերությունում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ, 170-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
Ուսումնասիրվել են վարչական վարույթին առնչվող հետևյալ փաստաթղթերը.
1. Էդգար Սահակյանի, Նարեկ Հակոբյանի և Կարեն Իսաջանյանի աշխատանքային պայմանագրերի պատճենները,
2. Էդգար Սահակյանի, Նարեկ Հակոբյանի և Կարեն Իսաջանյանի աշխատանքից ազատման, ամենամյա արձակուրդի տրամադրման դիմումների և հրամանների պատճենները,
3. Ընկերության կողմից Էդգար Սահակյանին, Նարեկ Հակոբյանին և Կարեն Իսաջանյանին ունեցած աշխատավարձի վճարման պարտավությունների վերաբերյալ տեղեկանքը։
Արդյունքում պարզ է դարձել, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները, այն է՝ Ընկերությունը հաշվարկել, սակայն Էդգար Սահակյանին և Կարեն Իսաջանյանին (աշխատանքային պայմանագրերը լուծվել են 2023 թվականի մարտի 20-ին) չի վճարել ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումները՝ համապատասխանաբար 164797 ՀՀ դրամ և 76405 ՀՀ դրամ միջին աշխատավարձ, իսկ Նարեկ Հակոբյանին 2023 թվականի մարտ ամսվա աշխատավարձը՝ 243300 ՀՀ դրամ, ապրիլ ամսվա աշխատավարձը՝ 205700 ՀՀ դրամ, մայիս ամսվա աշխատավարձը՝ 346821 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ հունիս ամսվա աշխատավարձը և չօգտագործված ամենամյա արձակուրդի (աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2023 թվականի հունիսի 19-ին) համար հատուցումը՝ 189933 ՀՀ դրամ վերջնահաշվարկը։
2022 թվականի հուլիսի 29-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 14-ը Ընկերության տնօրեն հանդիսացած Սեպուհ Մխճեանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտման արձանագրության կազմման տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի դեկտեմբերի 12-ին նշանակված վարչական իրավախախտման արձանագրության կազմմանը Սեպուհ Մխճեանը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։
Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը՝ 2023 թվականի դեկտեմբերի 12-ին կազմվել է թիվ 2131 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը։
Սեպուհ Մխճեանը պատշաճ կարգով ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին։
2023 թվականի դեկտեմբերի 25-ին նշանակված վարչական իրավախախտման գործի քննությանը Սեպուհ Մխճեանը չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ։

2. Պատճառաբանական մաս
Վարչական մարմինը, հիմք ընդունելով գործում առկա փաստական հանգամանքները, այդ թվում՝ Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 14-ի արձանագրությունը, Ընկերության կողմից Էդգար Սահակյանին, Նարեկ Հակոբյանին և Կարեն Իսաջանյանին ունեցած աշխատավարձի վճարման պարտավությունների վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ ԱՆ իրավաբանական պետական ռեգիստրում առկա Սեպուհ Մխճեանի, որպես Ընկերության տնօրեն աշխատելու վերաբերյալ տեղեկատվությունը, հաստատված է համարում, որ խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները, այն է՝ հաշվարկել, սակայն Էդգար Սահակյանին և Կարեն Իսաջանյանին (աշխատանքային պայմանագրերը լուծվել են 2023 թվականի մարտի 20-ին) չի վճարել ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումները՝ համապատասխանաբար 164797 ՀՀ դրամ և 76405 ՀՀ դրամ միջին աշխատավարձը, իսկ Նարեկ Հակոբյանին 2023 թվականի մարտ ամսվա աշխատավարձը՝ 243300 ՀՀ դրամ, ապրիլ ամսվա աշխատավարձը՝ 205700 ՀՀ դրամ, մայիս ամսվա աշխատավարձը՝ 346821 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ հունիս ամսվա աշխատավարձը և չօգտագործված ամենամյա արձակուրդի (աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2023 թվականի հունիսի 19-ին) համար հատուցումը՝ 189933 ՀՀ դրամ վերջնահաշվարկը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ և եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության արդյունքում վարչական մարմինը, քննելով գործում առկա բոլոր փաստական հանգամանքները, հաստատված է համարում, որ կատարվել է վարչական իրավախախտում, որի համար պատասխանատու է 2022 թվականի հուլիսի 29-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 14-ը «ՍՄՏ ԲԵՍՏ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Սեպուհ Մխճեանը (նույնականացման քարտ 012440277, տրված 12.03.2020 թվականին 001-ի կողմից, հասցե՝ քաղաք Երևան, Տերյան փ., 52 շենք., 13 բն.)։
Վերջինիս կողմից վարչական իրավախախտում կատարելու մեջ առկա չեն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 34-րդ հոդվածով սահմանված վարչական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Նշված իրավանորմից հետևում է, որ օրենսդիրը վարչական իրավախախտման առկայության հիմքում դրել է մեղքի առկայությունը, որը կարող է դրսևորվել դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
Վարչական մարմինը գտնում է, որ Սեպուհ Մխճեանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց հույս է ունեցել կանխելու դրանք, սակայն ոչ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
Նշված հոդվածից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 29-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 14-ը «ՍՄՏ ԲԵՍՏ» ՍՊԸ-ի տնօրեն՝ Սեպուհ Մխճեանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիաիրավական և վարչաիրավական հարաբերություններում հանդես է եկել որպես պաշտոնատար անձ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

3. Եզրափակիչ մաս
Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 230-րդ, 279-րդ, 281-րդ, 283-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին մասով՝

Որոշեցի
1. Սեպուհ Մխճեանին, որպես խախտում թույլ տված անձ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 192-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները խախտելու համար, այն է՝ Էդգար Սահակյանի և Կարեն Իսաջանյանի ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումները (աշխատանքային պայմանագրերը լուծվել են 2023 թվականի մարտի 20-ին, ինչպես նաև Նարեկ Հակոբյանի 2023 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների աշխատավարձը և չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը՝ (աշխատանքային պայմանագիրը լուծվել է 2023 թվականի հունիսի 19-ին) ընդհանուր գումարով՝ 1226956 (մեկ միլիոն երկուհարյուր քսանվեց հազար իննհարյուր հիսունվեց) ՀՀ դրամ չվճարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկել վարչական տույժի՝ սահմանված ժամկետում չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով՝ 306739 (երեքհարյուր վեց հազար յոթ հարյուր երեսունինն) ՀՀ դրամ վարչական տուգանքի։
2. Սույն որոշումը ծանուցել Սեպուհ Մխճեանին, հասցե՝ քաղաք Երևան, Տերյան փ., 52 շենք., 13 բն.։
3. Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ակտն ընդունած Տեսչական մարմին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
72-րդ հոդվածով սահմանված ժամկետում՝ ՀՀ վարչական դատարան:
5. Իրերի և փաստաթղթերի հարցը լուծվել է։


ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Ինձ բացատրվել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի, տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
Ծանոթություն`
Իրավախախման համար կիրառվող տուգանքի վճարման պետբյուջեի հաշվի համարը` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համար իրավախախտումների համար կիրառվող տուգանքների և պատժամիջոցների մուտքեր N900005024097.
Որոշումը ստացա ______________________________________________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, պաշտոնը, ամսաթիվը)
______________________________________________________________________________________________________________________
Որոշումը ստանալուց և ստորագրելուց հրաժարվելու մասին նշում ______________________________________________________________________________________________________________________

Նշում որոշումը պատվիրված փոստով ուղարկելու և ստանալու ծանուցման մասին
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(ուղարկելու ամսաթիվը, փոստային առաքանու համարը, փոստային առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ ծանուցագրի համարը)

Հասցե` Քաղաք Երևան, Արմենակյան փող. 129

Հեռ..` (+374 10) 650 625

Վեբ կայք` hlib.am

Էլ. փոստ`