Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Թիվ ԱՎԴ/1229/02/22 քաղաքացիական գործի վերաբերյալ

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Թիվ ԱՎԴ/1229/02/22 քաղաքացիական գործի վերաբերյալ

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/1229/02/22 քաղաքացիական գործն ըստ Ստեփան Բազմասերի Օհանյանի դիմումի՝ Խաչիկ Բազմասերի Օհանյանին (ծնված 11․12․1966 թվականին) մահացած ճանաչելու պահանջի մասին: Թիվ ԱՎԴ/1229/02/22 քաղաքացիական գործով հրավիրել է դատաքննություն 19․03.2024 թվականին ժամը 12։00-ին։ Խաչիկ Բազմասերի Օհանյանի (ծնված 11․12․1966 թվականին) վերջին հայտնի բնակության վայրի հասցեն եղել է՝ Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Զ․ Անդրանիկի 9։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին։
Սույն հայտարարությունը հրապարակվում է այն նկատառումով, որ որևէ անձի կողմից որևէ ձևով Մարիամ Իսրայելի Արոյանի (ծնված 1918 թվականին, վերջին հայտնի բնակության վայրի հասցեն՝ Արարատի մարզ, Վեդի համայնք, Տափերական բնակավայր) վերաբերյալ տեղեկություն հայտնի լինելու պարագայում մինչև դատական նիստը հայտնել դատարանին (հասցե՝ քաղաք Վեդի Թումանյան փողոց 1, էլեկտրոնային ձևով՝ E-mail: vedi@court.am, Հեռ. 0234-2-46-48)։

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Թումանյան 1

Հեռ..` 23424648

Էլ. փոստ`