Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/41954/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/41954/02/21

Գրիգոր Ներսիսյանին
/ք․ Երևան, Բաշինջաղյան 194 շենք, բնակարան 50/

Գրիգոր Ներսիսյանին
/ք․ Երևան, Բաշինջաղյան 1 նրբ. 5 շենք, բնակարան 1/


ԵԴ/41954/02/21

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/41954/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎԱԼՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ ՀՀ կառավարության, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Գրիգոր Ներսիսյանի` ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի 06․09․2021 թվականի թիվ ՍՑ-ՆԳ-2021/246 որոշումը վերացնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«ՎԱԼՍԱ» ՍՊԸ-ն 17.09.2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 29.09.2021թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայցվոր «ՎԱԼՍԱ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հասմիկ Ենգոյանը 11.07.2022թ. հրավիրված նախնական դատական նիստում միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը սույն քաղաքացիական գործով որպես պատասխանող ներգրավելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 11.07.2022թ. որոշմամբ թիվ ԵԴ/41954/02/21 քաղաքացիական գործով ՀՀ ֆինանսների նախարարությունը ներգարվվել է որպես պատասխանող:
Հայցվոր «ՎԱԼՍԱ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հասմիկ Ենգոյանը 31.10.2022թ. հրավիրված նախնական դատական նիստում միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանին փոխարինել ՀՀ կառավարությամբ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2022 թվականի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանը փոխարինվել են Հայաստանի Հանրապետությանով՝ ի դեմս ՀՀ կառավարության:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 25.04.2023 թվականի որոշմամբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը:
Պատասխանող Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Աննա Մարտիրոսյանի կողմից 07.08.2023 թվականին դատարան է ներկայացվել միջնորդություն՝ երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.09.2023թ. որոշմամբ թիվ ԵԴ/41954/02/21 քաղաքացիական գործով Գրիգոր Ներսիսյանին ներգարվվել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ:
Թիվ ԵԴ/41954/02/21 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎԱԼՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ ՀՀ կառավարության, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Գրիգոր Ներսիսյանի` ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի 06․09․2021 թվականի թիվ ՍՑ-ՆԳ-2021/246 որոշումը վերացնելու պահանջի մասին, նշանակել դատաքննության` 2024թ. մարտի 05-ին, ժամը 14:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`