Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԿԴ/3655/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԿԴ/3655/02/17

Վլադիմիր Շմավոնի Աթոյանին
/ՌԴ, ք.Նովոսիբիրսկ, Օլեկո Դունդիչայի փող., 25 շենք, բն. 15/

Վլադիմիր Շմավոնի Աթոյանին
/ՀՀ, ք.Երևան, Դավթաշեն 3 թղմ., 5 շենք, բն. 14/

Գալուստ Շմավոնի Աթոյանի իրավահաջորդ Արմեն Գալուստի Աթոյանին
/ՀՀ, ք.Երևան, Բարձրաբերդի փող 79 տուն/

Գալուստ Շմավոնի Աթոյանի իրավահաջորդ Արտակ Գալուստի Աթոյանին
/ ՀՀ, ք.Երևան, Բարձրաբերդի փող 79 տուն/

Գալուստ Շմավոնի Աթոյանի իրավահաջորդ Արթուր Գալուստի Աթոյանին
/ՀՀ, ք.Երևան, Բարձրաբերդի փող 79 տուն/

Ռուշան Շմավոնի Աթոյանին
/ՀՀ, ք.Երևան, Նոր Ձորաբերդ 79 տուն /Կիլիկիա 1-ին փող 79/

Ռուշան Շմավոնի Աթոյանին
/ՀՀ, ք.Երևան, Բարձրաբերդի փող 79 տուն/


ԵԿԴ/3655/02/17

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի Վլադիմիր Շմավոնի Աթոյանի ընդդեմ Ռուշան Շմավոնի Աթոյանի, Գալուստ Շմավոնի Աթոյանի իրավահաջորդ Մարիետա Գալստյանի՝ Վլադիմիր Աթոյանին Երևան քաղաքի Նոր Ձորաբերդ փողոցի թիվ 79 հասցեի /Կիլիկիա 1-ին փողոց 79 տուն/ Արմանուշ Աթոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արմեն Գալուստի Աթոյանի, Արտակ Գալուստի Աթոյանի, Արթուր Գալուստի Աթոյանի ընդդեմ Վլադիմիր Շմավոնի Աթոյանի, Ռուշան Շմավոնի Աթոյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վլադիմիր Շմավոնի Աթոյանը 15.09.2017թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ռուշան Շմավոնի Աթոյանի, Գալուստ Շմավոնի Աթոյանի իրավահաջորդ Մարիետա Գալստյանի՝ Վլադիմիր Աթոյանին Երևան քաղաքի Նոր Ձորաբերդ փողոցի թիվ 79 հասցեի /Կիլիկիա 1-ին փողոց 79 տուն/ Արմանուշ Աթոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա.Մելքոնյան) 19.09.2017թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Դատարանի արձանագրային որոշմամբ Գալուստ Շմավոնի Աթոյանի իրավահաջորդ Մարիետա Գալստյանը փոխարինվել է Արմեն Գալուստի Աթոյանով, Արտակ Գալուստի Աթոյանով, Արթուր Գալուստի Աթոյանով:
Պատասխանողներ Արմեն Գալուստի Աթոյանը, Արտակ Գալուստի Աթոյանը, Արթուր Գալուստի Աթոյանը 12.09.2018թ. հակընդդեմ հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ Վլադիմիր Շմավոնի Աթոյանի, Ռուշան Շմավոնի Աթոյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա.Մելքոնյան) 12.11.2018թ. որոշում է կայացրել հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մելքոնյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԿԴ/3655/02/17 քաղաքացիական գործը 13.03.2019թ մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 18.03.2019թ. որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանի ժամանակավոր անաշխատունակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ թիվ ԵԿԴ/3655/02/17 քաղաքացիական գործը 30.10.2023թ. մակագրվել է ինձ:
2018թ. ապրիլի 09-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
Վերոգրյալի հիման վրա` դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ/3655/02/17 քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ և 1441-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԿԴ/3655/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Վլադիմիր Շմավոնի Աթոյանի ընդդեմ Ռուշան Շմավոնի Աթոյանի, Գալուստ Շմավոնի Աթոյանի իրավահաջորդ Մարիետա Գալստյանի՝ Վլադիմիր Աթոյանին Երևան քաղաքի Նոր Ձորաբերդ փողոցի թիվ 79 հասցեի /Կիլիկիա 1-ին փողոց 79 տուն/ Արմանուշ Աթոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Արմեն Գալուստի Աթոյանի, Արտակ Գալուստի Աթոյանի, Արթուր Գալուստի Աթոյանի ընդդեմ Վլադիմիր Շմավոնի Աթոյանի, Ռուշան Շմավոնի Աթոյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 26.01.2024-ին, ժամը 15:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`