Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/9972/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/9972/02/23

«Լիգա Ինշուրանս» ԱՓԲԸ-ին
/ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1 շենք/

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
չներկայացնող երրորդ անձ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին
/ՀՀ, ք. Երևան, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5 շենք/


ԵԴ/9972/02/23

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ « Արմեն Ծառուկի Ղազարյանի ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանի, դռնբաց դատական նիստում քննելով թիվ ԵԴ/9972/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Ծառուկի Ղազարյանի ընդդեմ «Լիգա Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Վիտալի Միխայելի Մկրտիչյանի՝ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում-ծանուցումն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցման գումարը բռնագանձելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արմեն Ծառուկի Ղազարյանը 15.03.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Լիգա Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Վիտալի Միխայելի Մկրտիչյանի՝ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում-ծանուցումն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցման գումարը բռնագանձելու պահանջների մասին, որը դատավորի աշխատակազմին է հանձնվել 21.03.2023 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24․03․2023 թվականի որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Թիվ ԵԴ/9972/02/23 քաղաքացիական գործով հրավիրվել և անցկացվել են նախնական դատական նիստեր:
Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ գործողությունները:
Հաշվի առնելով, որ գործը նախապատրաստված է դատաքննության, Դատարանը գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

Քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Ծառուկի Ղազարյանի ընդդեմ «Լիգա Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Վիտալի Միխայելի Մկրտիչյանի՝ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին որոշում-ծանուցումն անվավեր ճանաչելու և ապահովագրական հատուցման գումարը բռնագանձելու պահանջների մասին, նշանակել դատաքննության` 2024թ. մարտի 12-ին, ժամը 15:30-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`