Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/24314/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

ԵԴ/24314/02/21

Ալեքսան Գրիգորի Մխիթարյանին
/ՀՀ, ք.Երևան, Առաքելյան փող., 16 տուն/

Դիանա Աշոտի Հովհաննիսյանին
/ ՀՀ, ք.Երևան, Վշտունի 5 նրբ., 12 տուն/



ԵԴ/24314/02/21

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.11.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ծանոթանալով քաղաքացիական գործին ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Ալեքսան Գրիգորի Մխիթարյանի և Դիանա Աշոտի Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ն 01.06.2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Ալեքսան Գրիգորի Մխիթարյանի և Դիանա Աշոտի Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 10.06.2021թ. որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին:
«Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 08.09.2021թ. միջնորդություն է ներկայացվել դատարան պարզեցված վարույթի կարգով գործի քննությունը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին, ինչպես նաև հայցի առարկան փոխելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել է հայցապահանջը ավելացնել՝ պատասխանողից բռնագանձել նաև սույն հայցադիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից սկսած մինչև պարտքի վերջնական մարման օրը վարկի մայր գումարի փաստցի մնացորդի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական оրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ՝ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափերին համապատասխան:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռ.Ներսիսյան) 01.11.2021թ. որոշում է կայացրել գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու, հայցի առարկան թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու և նախնական նիստ հրավիրելու մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Ներսիսյանը ժամանակավոր անաշխատունակ լինելու հանգամանքով պայմանավորված թիվ ԵԴ/24314/02/21 քաղաքացիական գործը 25.10.2023թ. մակագրվել է ինձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, իսկ վերաքննիչ դատարանում բողոքի քննությունն անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկսվում է սկզբից:
Վերոգրյալի հիման վրա` դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ/24314/02/21 քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով և 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/24314/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Ալեքսան Գրիգորի Մխիթարյանի և Դիանա Աշոտի Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 23.01.2024-ին, ժամը 10:30-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`