Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԵԴ2/25204/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ

28.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երանա քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 99-րդ հոդվածներ

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ ԲՈՐԻԿ ԳՐԻԳՈՐԻ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ
/ՀՀ, ք. Երևան, Ռ․ Մելիքյան 2/3 շենք, 30 բնակարան/

Տեղեկացվում եք, որ ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Վախթանգ Բորիկի Ավանեսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Լուսաբեր Արմենակի Արզումանյան, Բորիկ Գրիգորի Ավանեսյան՝ գումարի բռնագանձման, բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԵԴ2/25204/02/23 քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
4. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում::
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ.
2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն.
3) հայցվորը հրաժարվել է պահանջից.
4) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն:
Տեղեկացվում եք, որ թիվ ԵԴ2/25204/02/23 քաղաքացիական գործով հայցադիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Դատարանի որոշում(ներ)ը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Մովսես Խորենացու 162ա)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Հասցե` ՀՀ, քաղաք Երևան, Մ. Խորենացի 162ա

Հեռ..` +37410576784

Էլ. փոստ`