Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԳԴ4/0113/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

28.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/նստ.Ճամբարակ/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ


Քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Ռոբերտ Սարգսի Խաչատրյանին, Մարջիկ Ռաֆիկի Հովհաննիսյանին, Կարեն Ռոբերտի Խաչատրյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի. ք.Մարտունի, Սայաթ-Նովայի փ., 19, 43

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0018/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի ընդդեմ Սևակ Ռոբերտի Խաչատրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ Ռոբերտ Սարգսի Խաչատրյանի, Մարջիկ Ռաֆիկի Հովհաննիսյանի, Կարեն Ռոբերտի Խաչատրյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ Ռոբերտ Սարգսի Խաչատրյանին, Մարջիկ Ռաֆիկի Հովհաննիսյանին, Կարեն Ռոբերտի Խաչատրյանին հայցադիմումում նշված ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի. ք.Մարտունի, Սայաթ-Նովայի փ., 19, 43 հասցեով, սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին «չպահանջված» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայրում (ՀՀ,Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ Նժդեհի 99/1)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Լ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հասցե` ք.Ճամբարակ Գ.Նժդեհի 99/1

Հեռ..` 0265-2-22-77

Էլ. փոստ`