Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/41376/02/23 «15» դեկտեմբերի 2023թ. ՊԱՏԱՍԽԱՆՈՂ «ԱԶԱՏՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

28.12.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/41376/02/23

ՊԱՏԱՍԽԱՆՈՂ «ԱԶԱՏՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
/ք․ Երևան, Էրեբունի թաղամաս, Նոր Արեշ 33 փողոց 34/2 տուն/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշման համաձայն՝ «ՄԱՍՏԵՐ ՀՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ «ԱԶԱՏՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ:
Ձեզ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես գործին մասնակցող անձ` դատավարության Պատասխանող կողմ, պարզաբանվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.
Դուք ունեք հետևյալ իրավունքները.
1)ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7)գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9)կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն:
Ձեզ պարզաբանվում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան:
Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանում պետք է նշվի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացվել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
Հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:
Դուք իրավունք ունեք մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Դուք տեղեկացվում եք, որ
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝
«Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե՝ «1.Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: 2. Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, եթե փոխկապակցված պահանջներն ածանցվում են պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա պահանջից: 3. Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ 1) առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ, 2) մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց, 3) հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը, 4) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:»:
Տեղեկացվում եք նաև այն մասին, որ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝ 1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն. 2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց. 3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը. 4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն. 5) ներկայացվել է խմբային հայց. 6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ: Առաջին ատյանի դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն՝ «1.Առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ: Սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ: 2. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը: 3. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում: 4. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:»:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
«1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:»:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի համաձայն՝
«1.Գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ՝ 1) դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ. 2) ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն. 3) հայցվորը հրաժարվել է պահանջից. 4) կողմերը կնքել են հաշտության համաձայնություն: 2. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով պարզեցված վարույթ կիրառելու դեպքերի, որոնց պարագայում եզրափակիչ դատական ակտը կայացվում և հրապարակվում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում: 3. Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։»:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն՝
«1.Գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: 2.Դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է: 3.Դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա: 4.Դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները: 5.Սույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում: 6.Նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է: Նախկինում մերժված միջնորդությունը նույն հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում։ 7.Միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում: 8.Գործին մասնակցող անձի միջնորդությունը կարող է մերժվել, եթե այն ներկայացվել է միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ՝ ակնհայտորեն նպատակ հետապնդելով խափանելու դատական նիստը, ձգձգելու գործի դատական քննությունը: 9.Գործի քննությունն ավարտվելուց հետո մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը գործին մասնակցող անձինք չեն կարող ներկայացնել միջնորդություններ: Այդ ժամանակահատվածում ներկայացված միջնորդությունները ենթակա չեն քննարկման:»:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ «Դատավարության մասնակիցը պարտավոր է դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իր հասցեի, էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցի փոփոխության մասին։ Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է այն հասցեով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով, որով դատավարության մասնակիցը վերջին անգամ ծանուցվել է, և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերն այն փաստացի չի ստացել։»:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10): Դուք կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես դատավարության Պատասխանող կողմ՝ Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Առդիր՝ Դատարանի 15.12.2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշումը՝ «1» թերթ։

Հասցե` Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010440833

Էլ. փոստ`