Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԵՐՅՈԺԱ ԳԱՐՈՒՇԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ Գ․ԳԵՂԱԿԵՐՏ Խ․ ԱԲՈՎՅԱՆ 6

29.12.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին կետի բ) ենթակետի և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի և <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով Գեղակերտ գյուղի Ձեզ պատկանող բնակելի շինությունը հանդիսանում է Ձեր սեփականությունը և Դուք չեք կատարել գույքի հարկ վճարելու պարտականությունները՝ 2014-2020թթ․ ընկած ժամանակահատվածում։,
Ընդհանուր Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ կազմում են 120041 /հարյուր քսան հազար քառասունմեկ / ՀՀ դրամ, որից ապառք՝ 84379 /ութսունչորս հազար երեք հարյուր յոթանասունինը / ՀՀ դրամ, տույժ՝ 35662 / երեսունհինգ հազար վեց հարյուր վաթսուներկու / ՀՀ դրամ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:
Կից ներկայացվում է ՝ հողի հարկի վերաբերյալ տեղեկանքները։

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`