Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ3/0093/02/23 քաղաքացիական գործով անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ հրապարակային հաղորդագրություն

03.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ3/0093/02/23 քաղաքացիական գործն ըստ դիմումի Ռուսլան Գագիկի Չոբանյանի՝ անձին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին:
Ներկայացված դիմումով դիմողը խնդրել է որդուն՝ Փաշիկ Ռուսլանի Չոբանյանին /ծնված՝ 14.02.2001թվականին, վերջին բնակության հայտնի հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Ագարակ, 1-ին փողոց, 1-ին փակուղի, տուն 5/ ճանաչել անհայտ բացակայող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Փաշիկ Ռուսլանի Չոբանյանի /ծնված՝ 14.02.2001թվականին, վերջին բնակության հայտնի հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Ագարակ, 1-ին փողոց, 1-ին փակուղի, տուն 5/ վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անհրաժեշտ է հայտնել Դատարանի գրասենյակ՝ ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Ջահուկյան 19 հասցեով կամ էլեկտրոնային փոստի ՝ tashir@court.am հասցեով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` 0254/2-25-15

Էլ. փոստ`