Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 20.12.2023թ. որոշում թիվ 2257Ա՝ «Էջմիածնի համակցված կերերի գործարան» ԲԲԸ-ից տեղական տուրքի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

04.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 250/23 վարչական գործը՝ տեղական տուրքի վճարման պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գումարների գանձելու մասին, պարզեց որ, «Էջմիածնի համակցված կերերի գործարան» ԲԲԸ-ն (հասցե՝ ք. Էջմիածին, Սբ. Մ. Մաշտոց փողոց, տուն 83, ծանուցման հասցե` ք. Երևան, Հալաբյան փող, 26 շենք, բն. 11, Պետ. ռեգիստրի գրանցման համար 38.130.00750/1996-03-27, ՀՎՀՀ 04700145) հանդիսանալով Վաղարշապատ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործող անձ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել տեղական տուրքը վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
«Էջմիածնի համակցված կերերի գործարան» ԲԲԸ-ին ծանուցումն ուղարկվել է /հիմք 20.11.2023թ. թիվ 6421 ծանուցումը/, ինչպես նաև 07.12.2023թ-ին հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում, վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Էջմիածնի համակցված կերերի գործարան» ԲԲԸ-ն ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո չի ներկայացրել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Համաձայն Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի զեկուցագրի «Էջմիածնի համակցված կերերի գործարան» ԲԲԸ-ն հանդիսանում է Վաղարշապատ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործող անձ: Վերջինս իր անվան մեջ օգտագործում է Վաղարշապատ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Էջմիածին քաղաքի անվանումը, որի համար օրացուցային տարում պետք է վճարի տեղական տուրք՝ 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 165-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13-րդ կետի՝ Վաղարշապատ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար սահմանված է տեղական տուրք 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն՝ տեղական տուրքը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողները պարտավոր են` սահմանված ժամկետում և կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը և (կամ) վճարները.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: Տվյալ դեպքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքով հաստատվում է «Էջմիածնի համակցված կերերի գործարան» ԲԲԸ-ի կողմից ֆիրմային անվանման մեջ Վաղարշապատ համայնքի կազմում ընդգրկված Էջմիածին քաղաքի անվանումն օգտագործելու փաստը, որի համար վերջինս պարտավոր է վճարել 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ` Վաղարշապատ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն ստանալու համար 2023 թվականի տեղական տուրք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 7-րդ, հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. «Էջմիածնի համակցված կերերի գործարան» ԲԲԸ-ից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ, որպես 2023 թվականի համար տեղական տուրքի վճարման պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գումար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`