Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 19.12.2023թ. որոշում թիվ 2249Ա՝ «Էջմիածնի Բարձր Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ-ից տեղական տուրքի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին։

04.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը քննության առնելով թիվ 248/23 վարչական գործը՝ տեղական տուրքի վճարման պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գումարների գանձելու մասին, պարզեց որ, «Էջմիածնի Բարձր Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ-ն ( հասցե՝ ք. Էջմիածին, Լեոնիդ Ազգալդյան փող., թիվ 6 շ․, 23 բն., Պետ.ռեգիստրի գրանցման համար, 211.171.1133500 / 2020-06-24, ՀՎՀՀ 04435143) հանդիսանալով Վաղարշապատ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործող անձ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել տեղական տուրքը վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
«Էջմիածնի Բարձր Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ-ն պատշաճ ծանուցվել է /հիմք 20.11.2023. թիվ 6425/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Էջմիածնի Բարձր Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ-ն ծանուցումը և իրազեկումը ստանալուց հետո /հիմք՝ ALO114490072AM փոստային ծանուցում/, առաջարկ չի ներկայացրել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
18.12.2023 թվականին համայնքապետարան է մուտքագրվել «Էջմիածնի Բարձր Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ- ի նախագահ Նարեկ Գրիգորի Բաբայանի դիմումը, համաձայն որի, <<ՀԿ-ի գործունեությունն ուղղված է եղել Էջմիածին քաղաքում ՏՏ ոլորտը զարգացնելուն` ուսումնական և աշխատանքային միջավայր ստեղծելու միջոցով, նպատակը իրագործելու համար վերջինս հանդիպում է ունեցել նաև համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հետ, ստացել է աջակցություն, որպես լավ գաղափար, սակայն նախնական ֆինանսական աջակցությունից հրաժարվելու և անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու պատճատով ՀԿ-ն գործունեություն չի իրականացրել, վերջինիս գործունեությունը կասեցվել է և հարկային համակարգ մուտք է արվել զրոյական հաշվետվություն, ինչպես նաև կասեցման տեղեկանք:
Հիմք ընդունելով վերոգրյալը ՀԿ-ի նախագահը խնդրել է չեղարկել անվան հետ կապված տեղական տուրքի 100000 դարմ վճարի գանձումը>>:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
1.Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի զեկուցագիրը:
2.ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքը:
3. Համայնքի ղեկավարի 20.11.2023. թիվ 6425 գրությունը:


4. «Էջմիածնի Բարձր Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ- ի նախագահ Նարեկ Գրիգորի Բաբայանի 18.12.2023թ.-ի դիմումը, կից ՀԿ-ի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ 25.10.2023թ.-ի դիմումով և 13.11.2023 թ.-ի զրոյական հաշվետվությամբ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն՝ տեղական տուրքը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի համաձայն՝ տեղական տուրք և (կամ) վճար վճարողները պարտավոր են` սահմանված ժամկետում և կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը և (կամ) վճարները.
Համաձայն Վաղարշապատ համայնքի ավագանու դեկտեմբերի 28-ի թիվ 165-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13-րդ կետի՝ Վաղարշապատ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար սահմանված է տեղական տուրք 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին 15-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ տեսակները՝ համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին 15-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը՝ Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.
Սույն կետը ենթադրում է, որ յուրաքանչյուր տարի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները ֆիրմային անվանման մեջ օգտագործելու համար համապատասխան անձը պետք է վճարի տվյալ համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական տուրք:
Այսինքն, քանի դեռ սուբյեկտի կողմից համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) օգտագործվում են օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում, այն օգտագործողի համար ի հայտ է բերում «Տեղական տուրքերի և վճարների մասին» և Վաղարշապատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 165-Ն որոշմամբ սահմանված տեղական տուրք վճարելու և թույլտվություն ստանալու պարտականությունը՝ անկախ անձի՝ հարկային համակարգում գործունեության կասեցման փաստից:
Հետևաբար, «Էջմիածնի Բարձր Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ-ի կողմից ներկայացված գործունեությունը կասեցնելու և զրոյական հաշվետվության վերաբերյալ փաստաթղթերը հիմք չեն ծառայում հիշյալ պարտականությունը կրելուց վերջինիս ազատ ճանաչելու համար:
Հարկ է ընդգծել նաև, որ «Էջմիածնի Բարձր Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ-ի ներկայացրած փաստաթղթերով պարզ է դառնում, որ ՀԿ-ն կասեցման դիմում է ներկայացրել 25.10.2023 թվականին, իսկ զրոյական հաշվետվությունը ներկայացրել է 13.11.2023 թվականին, այսինքն հարկային տարվա վերջում, ուստի պարտավոր է վճարել տեղական տուրք 2023 թվականին համայնքի (բնակավայրի) անունը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվությունը ստանալու համար:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Տվյալ դեպքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքով հաստատվում է «Էջմիածնի Բարձր Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ-ի կողմից ֆիրմային անվանման մեջ Վաղարշապատ համայնքի կազմում ընդգրկված Էջմիածին քաղաքի անվանումն օգտագործելու փաստը, որի համար վերջինս պարտավոր է վճարել 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ` Վաղարշապատ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն ստանալու համար 2023 թվականի տեղական տուրք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 7-րդ, հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. «Էջմիածնի Բարձր Տեխնոլոգիաների Կենտրոն» ՀԿ-ից հօգուտ Վաղարշապատ համայնքի բյուջեի գանձել` 100 000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես 2023 թվականի համար տեղական տուրքի գումար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`