Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/54626/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Բողոք բերած անձ՝ (պատասխանող) Էդգար Մխիթարյանին
(ք. Երևան, Շահումյան 7-րդ փողոց, 1-ին նրբանցք, 34ա տուն)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 20.10.2023 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/54626/02/22 դատական գործով, ըստ հայցի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Մուշեղ Մխիթարյանի, Էդգար Մխիթարյանի՝ համապարտության կարգով գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 02.06.2023 թվականին կայացված վճռի դեմ Էդգար Մխիթարյանի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Էդգար Մխիթարյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Շահումյան 7-րդ փողոց, 1-ին նրբանցք, 34ա տուն հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Չի պահանջվել» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/54626/02/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-49-48-11/311

Էլ. փոստ`