Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/16454/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում-ծանուցագիր

05.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

Պատասխանող «Բունար» ՍՊԸ-ին
/ք.Երևան, Ավան, Չարենցի 18-15/

Պատասխանող «Բունար» ՍՊԸ-ին
/ք.Երևան, Ավան, Բրյուսովի թաղամաս, 3/2, 0060/

Պատասխանող «Բունար» ՍՊԸ-ի տնօրեն
Հայկ Մակարյանին
/ք.Երևան, Ավան, Սայաթ Նովա թաղամաս, 1/3 շենք, բնակարան 67/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/16454/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

ԵԴ/16454/02/22
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.12.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Դիլիջան» Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընդդեմ «Բունար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Դիլիջան» Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 07.04.2022 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Բունար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մ.Հովակիմյան) 18.04.2022 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:
«Դիլիջան» Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 07.04.2022 թվականին կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Բունար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Մ.Հովակիմյան) 22.08.2022 թվականին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մ.Հովակիմյանի՝ այլ դատարանում դատավոր նշանակվելու կապակցությամբ թիվ ԵԴ/16454/02/22 քաղաքացիական գործը 28.09.2023 թվականին մակագրվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 09.10.2023 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանող «Բունար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղարկված դատավարական փաստաթղթերը վերադարձվել են դատարան՝ «անհայտ» նշագրումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող «Բունար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեագրված դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 7-րդ օրը վերջինս համարվել է ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/16454/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Դիլիջան» Ազգային Պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության ընդդեմ «Բունար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 22.01.2024 թվականին, ժամը 11:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`