Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/1646/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

08.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով։

Սկզբնական հայցով պատասխանողների ներկայացուցիչ՝
Ալլա Զուրաբյանին
Հասցե՝ Կոտայքի մարզ, Արզնի Առողջարանային փ., տ. 9


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/1646/02/23

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14 դեկտեմբերի 2023թ. ք. Նոյեմբերյան

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Անանյան) (այսուհետ` Դատարան),

քննելով ըստ հայցի Դիանա Վարդանի Զավրադյանի ընդդեմ Արայիկ Արազի Զուրաբյանի, Արազ Լևոնի Զուրաբյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Արազ Լևոնի Զուրաբյանի ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու և ըստ հակընդդեմ հայցի Արայիկ Արազի Զուրաբյանի ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ սույն քաղաքացիական գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջների մասին քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ հակընդդեմ հայցով հայցվոր Արայիկ Զուրաբյանի ներկայացուցչի միջնորդությունը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանը 26.05.2023թ. որոշմամբ Դիանա Զավրադյանի ներկայացուցչի ներկայացրած հայցադիմումը՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին, ընդունել է վարույթ, հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին մերժել է և սեփական նախաձեռնությամբ կիրառել է հայցի ապահովման միջոց՝ պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանին պարտավորեցրել է 10.07.2020թ. ծնված Արազ Արայիկի Զուրաբյանին հանձնել մորը՝ Դիանա Վարդանի Զավրադյանին` բնակվող քաղաք Իջևան, Անկախության 16/31 հասցեում, մինչև սույն գործով վերջնական դատական ակտով հարցի լուծումը:
02.06.2023թ. և 06.06.2023թ. դատարանում ստացվել են պատասխանողների ներկայացուցչի միջնորդությունները՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:
15.06.2023թ. կայացած դատական նիստին պատասխանողների ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանող Արայիկ Զուրաբյանի անունից ներկայացրած միջնորդությունից և քննարկվել է միայն Արազ Զուրաբյանի անունից ներկայացված` հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը: Նույն դատական նիստի ընթացքում Արազ Զուրաբյանի ներկայացուցիչը ներկայացրել է բացարկ հայտնելու միջնորդություն, դատական նիստ է հրավիրվել 20.06.2023թ.:
Դատարանի 20.06.2023թ. որոշմամբ մերժվել է պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած՝ բացարկ հայտնելու միջնորդությունը:
Դատարանի 28.06.2023թ. որոշմամբ Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, մերժվել է:
21.06.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումը, որով հակընդդեմ հայցով հայցվորը խնդրել է սահմանափակել Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված՝ 10.07.2020թ.) նկատմամբ պատասխանող Դիանա Վարդանի Զավրադյանի ծնողական իրավունքները:
Դատարանի 30.06.2023թ. որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն որոշմամբ հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է: Նշված որոշման դեմ Արազ Լևոնի Զուրաբյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.09.2023թ. որոշմամբ մերժվել է և Դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
01.08.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: Միջնորդության քննության համար դատական նիստ է նշանակվել 11.08.2023թ., որը հետաձգվել է և նշանակվել է 22.08.2023թ.:
22.08.2023թ. դատարանում ստացվել է սկզբնական հայցով պատասխանողների ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի բացարկ հայտնելու միջնորդությունը:
24.08.2023թ. կայացած դատական նիստին Դատարանը մերժել է ինչպես բացարկի միջնորդությունը, այնպես էլ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
26.09.2023թ. դատարանում ստացվել է հակընդդեմ հայցով հայցվոր Արազ Լևոնի Զուրաբյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը Դատարանի 27.09.2023թ. որոշմամբ մերժվել է:
Դատարանի 11.10.2023թ. որոշմամբ նախնական դատական նիստ է նշանակվել 07.11.2023թ.:
16.10.2023թ. դատարանում ստացվել է պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, որը Դատարանին է հանձնվել 23.10.2023թ. (16.10.2023թ.-20.10.2023թ. Դատարանը մասնակցել է դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց 2023թ. վերապատրաստման մասնագիտական դասընթացներին):
Դատարանի 23.10.2023թ. որոշմամբ հայցի ապահովման միջոցի վերացման վերաբերյալ միջնորդության քննության համար դատական նիստ է նշանակվել 07.11.2023թ., որը սկզբնական հայցով պատասխանող Արայիկ Զուրաբյանի դիմումի հիման վրա հետաձգվել է և նշանակվել 22.11.2023թ.:
23.10.2023թ. Դատարանին է հանձնվել Արայիկ Արազի Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումն ընդդեմ Դիանա Վարդանի Զավրադյանի, իրավասու մարմին՝ Իջևան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով, Արզնի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով՝ թիվ ՏԴ/1646/02/23 գործով սկզբնական հայցվոր և հակընդդեմ պատասխանող Դիանա Զավրադյանի ծնողական իրավունքները Արազ Արայիկի Զուրաբյանի նկատմամբ սահմանափակելու պահանջի մասին: Հակընդդեմ հայցադիմումում ներկայացվել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: Նշված հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 27.10.2023թ. որոշմամբ, նույն որոշմամբ Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն:
22.11.2023թ. որոշմամբ Դատարանը մերժել է սույն քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
22.11.2023թ. կայացած դատական նիստին միջնորդությունը՝ ապացույց պահանջելու մասին, Դատարանի արձանագրային որոշմամբ մերժվել է:
13.12.2023թ. Դատարանին է հանձնվել պատասխանող Արազ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ սույն քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: Միջնորդության քննության համար դատական նիստ է նշանակվել 26.12.2023թ.:
13.12.2023թ. Դատարանին է հանձնվել հակընդդեմ հայցով հայցվոր Արայիկ Զուրաբյանի ներկայացուցիչ Ալլա Զուրաբյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որով վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ, 129-րդ, 130-րդ, 131-րդ, 203-րդ հոդվածները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 01.03.2010թ. վճիռը, ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, ներկայացուցիչը հայտնել է, որ պատասխանողի վարքագիծը, երեխայից նրա հրաժարվելը, դատարանին սուտ տեղեկություններ ներկայացնելը, հաստատում են ևս մեկ անգամ, որ դատարանի կողմից պետք է բացառվի մոր ազդեցությունը երեխայի վրա, նրա և նրա ընտանիքի հետ մեկ հարկի տակ երեխայի ապրելու հավանականությունը: Այս դեպքում, հայցի ապահովում չկիրառելը և չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, քանի որ երեխան իր ճակատագրով չհետաքրքրված և իրեն լքած մոր չարաշահումների արդյունքում հնարավոր է ձեռք բերի հոգեկան և առողջական խնդիրներ, կամ կրի ֆիզիկական և հոգեկան տառապանք կամ ընդհանրապես հակընդդեմ պատասխանողի կողքին, նրա խնամքի ներքո վտանգված է երեխայի կյանքն ու առողջությունը:
Որպես միջնորդության նոր հիմք Արայիկ Զուրաբյանի ներկայացուցիչը նշել է, որ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.12.2023թ. կայացվել է Արայիկ Զուրաբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դադարեցնելու վերաբերյալ որոշում, ինչը վերջինիս թույլ է տալիս լիարժեք իրականացնել իր ծնողական իրավունքներն ու պարտականությունները երեխայի նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ սահմանափակել Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված՝ 10.07.2020թ.) նկատմամբ պատասխանող Դիանա Վարդանի Զավրադյանի ծնողական իրավունքները և/կամ Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված՝ 10.07.2020թ.) խնամքը հանձնել Արայիկ Արազի Զուրաբյանին, ինչպես նաև Արազ Արայիկի Զուրաբյանի (ծնված՝ 10.07.2020թ.) բնակության վայրը սահմանել Արայիկ Արազի Զուրաբյանի մոտ:
Քննարկելով հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը (այսուհետ նաև՝ Միջնորդություն)՝ Դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է: Նախկինում մերժված միջնորդությունը նույն հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում։
Թիվ ԿԴ1/3245/02/19 քաղաքացիական գործով 2022 թվականի հոկտեմբերի 21-ին կայացրած որոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել է հետևյալը. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելու օրենսդրական արգելքը չի վերաբերում այն դեպքերին, երբ դատավարության մասնակցի կողմից կրկին ներկայացվել է նույն միջնորդությունը, սակայն ներկայացվել է նոր ապացույց: Այն պարագայում, երբ դատավարության մասնակցի ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է, և վերջինս կրկին ներկայացրել է նոր միջնորդություն, ապա դատարանները պետք է գնահատման առարկա դարձնեն այն հանգամանքը, թե արդյոք կրկին ներկայացված միջնորդությունը պարունակում է նոր հիմք կամ դրան կցված է նոր ապացույց և միայն նշված հանգամանքը պարզելու պայմաններում կայացնեն համապատասխան որոշում»։
Նշվածի հաշվառմամբ, նկատի ունենալով, որ Միջնորդությանը կցվել է նոր ապացույց, Դատարանը Միջնորդությունը քննարկում է՝ ելակետ ունենալով այն հանգամանքը, թե Միջնորդությանը կցված նոր ապացույցը արդյո՞ք հիմնավորում է հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներ են`
1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
4) պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը.
5) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.
6) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը.
7) օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցը պետք է համաչափ լինի ներկայացված պահանջին և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հայցի ապահովման ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին, նշել է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքերից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը (…): Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը…:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ համաչափության սկզբունքի առանցքային կարևորությունն այն է, որ դրա կիրառումը հնարավորություն է տալիս գնահատել պետության միջամտության ընթացքում կիրառվող միջոցների գործադրմամբ նպատակին հասնելու հնարավորությունը և թույլատրելիությունը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ համաչափության սկզբունքը կոչված է երաշխավորելու, որպեսզի այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների և դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջև՝ համարժեք արձագանքելով որևէ իրավիճակի: Ըստ այդմ, համաչափության սկզբունքը բաղկացած է երեք տարրերից՝ պիտանիություն, անհրաժեշտություն և չափավորություն: Այսինքն՝ գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ համաչափության սկզբունքի այն պահանջը, համաձայն որի՝ հետապնդվող նպատակին հասնելու համար գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, նշանակում է, որ իր հայեցողությանը վերապահված միջոցներից պետությունը պետք է ընտրի այն միջոցը, որով կարող է հասնել այդ նպատակին: Եթե պիտանի միջոցները մեկից ավելի են, ապա դրանցից պետք է ընտրվի տվյալ նպատակին հասնելու համար առավել անհրաժեշտը, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից՝ այն միջոցը, որը, առավել նվազ ձևով միջամտելով անձի իրավունքներին, այդուհանդերձ, թույլ է տալիս առավելագույնս հասնել հետապնդվող նպատակին: Չափավորությունը ենթադրում է, որ անհրաժեշտ և պիտանի միջոցը միևնույն ժամանակ պետք է ապահովի ողջամիտ հավասարակշռություն ձեռնարկվող միջամտության և հետապնդվող նպատակի միջև:
ՀՀ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցի ապահովման ինստիտուտի պարագայում ընդհանուր շահերի և մասնավոր անձի հիմնարար իրավունքների միջև հավասարակշռության պահպանման հարցի պարզումը յուրաքանչյուր դեպքում հարկ է իրականացնել՝ հաշվի առնելով ապահովման ենթակա հայցի տեսակը և առարկան, հայցագինը, ձեռնարկված հայցի ապահովման եղանակը: Մասնավորապես` որքանո՞վ է պիտանի և անհրաժեշտ տվյալ հայցի ապահովման միջոցի կիրառումը նմանատիպ հայցապահանջներով, առկա է արդյոք ողջամիտ հարաբերակցություն հայցագնի և ձեռնարկված հայցի ապահովման ծավալի միջև և այլն (տե՛ս՝ թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Բացի այդ՝ ՀՀ Սահմանադրական դատարանը 24.11.2020թ. թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ նշել է, որ «հայցի ապահովման միջոց կիրառելու համար նախատեսվել են այնպիսի օրենսդրական հիմքեր, որոնց առկայությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատի դատարանը, և որոնց փաստումը որևէ պարագայում չի կարող անխուսափելիորեն հանգեցնել հայցվորի պահանջի բավարարմանը կամ գործի ըստ էության քննությանը և լուծմանը»: Նույն որոշման համաձայն. «Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրորեն ամրագրված հիմքերից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Մասնավորապես, տվյալ դեպքում դատական ակտի կատարումը դժվարացնելու կամ անհնարին դարձնելու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, գործի հանգամանքներով փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր իրավունքների ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը», «Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը՝ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված նորմերը՝ Դատարանը փաստում է, որ հայցի ապահովման միջոցներ կիրառելու հիմքերը սպառիչ թվարկված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասում: Մասնավորապես դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե առկա է իրական վտանգ, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է՝ (1) անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, (2) դժվարացնել դատական ակտի կատարումը, (3) հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, (4) էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին: Ընդ որում, նման վտանգը կարող է լինել պատասխանողից կամ այլ անձանցից, ինչպես նաև պայմանավորված լինել վիճելի իրավահարաբերության օբյեկտի բնույթով, ֆիզիկական կամ այլ հատկանիշներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված են նաև հայցի ապահովման միջոցները, այն է՝ (1) պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելը, (2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը, (3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը, (4) պատասխանողին կամ այլ անձանց վեճի առարկային վերաբերող որոշակի գործողություններ կատարել պարտավորեցնելը, (5) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց ներկայացնելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը, (6) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը, (7) օրենքով նախատեսված հայցի ապահովման այլ միջոցներ:
Իր հերթին հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ և նշում հայցի ապահովման միջոցի կամ միջոցների մասին:
Դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման յուրաքանչյուր միջոց, հայցվորի օրինական շահերի պաշտպանությանը միտված լինելուն զուգահեռ, կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ
1. առկա է հայցի ապահովում կիրառելու՝ օրենքով սահմանված հիմքերից առնվազն մեկը,
2. ներկայացվել է հայցի ապահովման՝ օրենքով սահմանված միջոց կիրառելու միջնորդություն,
3. միջնորդություն ներկայացրած անձը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ:
Դատարանն արձանագրում է, որ հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը, ըստ էության ներկայացրել է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հայցի ապահովման միջոցը կիրառելու միջնորդություն:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
1. Ելնելով երեխայի կենսական շահերից` դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում)` առանց ծնողական իրավունքներից զրկելու:
2. Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն)։
Նկատի ունենալով, որ Միջնորդություն ներկայացրած անձի ներկայացուցիչը որպես միջնորդության նոր հիմք նշել է այն փաստը, որ Արայիկ Զուրաբյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դադարեցվել է, միաժամանակ Միջնորդությամբ նշված այլ հիմքերի և փաստարկների կապակցությամբ Դատարանն արտահայտել է իր դիրքորոշումն արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով, Դատարանը Միջնորդությունը քննարկում է Արայիկ Զուրաբյանի՝ տնային կալանքը դադարեցված լինելու փաստի շրջանակներում:
Վերը նշված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Դատարանը գտնում է, որ Միջնորդությանը կից ներկայացված նոր ապացույցով չի հիմնավորվել, որ նախքան վերջնական դատական ակտ կայացնելը մանկահասակ երեխայի՝ հոր խնամքին գտնվելը բխում է երեխայի լավագույն շահից, ինչպես նաև, որ երեխային մոր՝ Դիանա Զավրադյանի հետ թողնելը երեխայի համար վտանգավոր է:
Մասնավորապես, երեխայի հոր ազատության մեջ գտնվելու հանգամանքը բավարար չէ փաստելու, որ երեխայի հոր հետ բնակվելը բխում է երեխայի լավագույն շահից, ավելին նույն տրամաբանությամբ երեխայի մայրը ևս գտնվում է ազատության մեջ, ինչպես նաև բավարար չէ արձանագրելու, որ կդժվարանա կամ անհնարին կդառնա հնարավոր եզրափակիչ դատական ակտի կատարումը:
Եվ ի վերջո, առկա են օրինական ուժի մեջ մտած թվով երեք դատական ակտեր, որոնցով Դատարանը մերժել է հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը, իսկ նման պայմաններում միջնորդությունը բավարարելը կդիտվի որպես Դատարանի կայացրած «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումների քողարկված վերանայում, ինչն անթույլատրելի է:
Նման եզրահանգում պարունակում է նաև Դատարանի «Հակընդդեմ հայցադիմումը վարույթ ընդունելու և հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին» 30.06.2023թ. որոշման դեմ Արազ Զուրաբյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքի արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ս. Սահակյան) 08.09.2023թ. որոշումը: Մասնավորապես, վկայակոչված որոշմամբ, ի թիվս այլնի, արձանագրվել է հետևյալը. «… հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացված միջնորդության բավարարումը կբերի իրավական որոշակիության սկզբունքի խախտման և իրականում կարող է դիտվել որպես «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու մասին» Դատարանի 28.06.2023թ. որոշման քողարկված վերանայում»:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գտնում է, որ Միջնորդությունը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 128-132-րդ, 199-րդ, 200-րդ, 360-րդ և 362-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Հակընդդեմ հայցով հայցվոր Արայիկ Արազի Զուրաբյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժել:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ն. ԱՆԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Կամոյի 2

Հեռ..` (0266) 2-22-02

Էլ. փոստ`