Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/29128/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Վահե Ռոբերտի Ալմոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի <<Մետաքս Սի>> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Վահե Ռոբերտի Ալմոյանի, Էդուարդ Համլետի Մելիքյանի (այսուհետ՝ նաև Պատասխանողներ)՝ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի <<Մետաքս Սի>> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի ընդդեմ Վահե Ռոբերտի Ալմոյանի, Էդուարդ Համլետի Մելիքյանի՝ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 22.01.2024 թվականին, ժամը` 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`