Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/27562/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Փիրուզա Հովիկի Վարդանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

08.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով, ըստ հայցի <<Ակբա Բանկ>> ԲԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Փիրուզա Հովիկի Վարդանյանի, Արտաշես Յուրիի Գալստյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,


ՈՐՈՇԵՑ

1․ Քաղաքացիական գործով ըստ հայցի <<Ակբա Բանկ>> ԲԲԸ ընդդեմ Փիրուզա Հովիկի Վարդանյանի, Արտաշես Յուրիի Գալստյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, պարզեցված վարույթը դադարեցնել, գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
2. Հրավիրել նախնական դատական նիստ` 22.01.2024 թվականին, ժամը 14:50-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
2. Սույն գործով առկա է եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք /7.440 ՀՀ դրամ/ գանձելու հնարավորություն:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`