Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ք. Երևան, Գ.Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/ Թիվ ՎԴ/5440/05/23 վարչական գործով ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Լևոն Վանիկի Ղալեչյանին Հասցեն` ք.Երևան, Էրեբունի փ., 20 շ., 12 բն. Ձեզ է ուղարկվում Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Լևոն Վանիկի Ղալեչյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը: Միաժամանակ Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն՝ Դուք պարտավոր եք հացադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը պետք է բովանդակի` նշում այն մաuին, որ պատաuխանը ներկայացվում է վարչական դատարան, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), պատաuխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հաuցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հաuցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի` նաև պաշտոնը, պատաuխանի էությունը (հակիրճ նկարագրությունը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ ամբողջությամբ կամ մաuնակիորեն առարկելու մաuին պատաuխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանողն իր դիրքորոշման մեջ պետք է անդրադարձ կատարի հետևյալ հարցերին. 1) հայցի հիմքում ընկած այն փաuտերը, որոնք նա չի ընդունում. 2) նշում այն մաuին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաuտերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար. 3) այն փաuտերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում. 4) պատաuխանին կցվող ապացույցների ցանկը: Պատասխանում կարող են ներառվել` այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները, պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրանային հասցեն: Պատաuխանի հետ պատաuխանողը ներկայացնում է նաև` 1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մաuին, 2) իր տիրապետման ներքո առկա գրավոր կամ իրեղեն ապացույցները, 3) լիազորագիր կամ այլ փաuտաթուղթ, որը հավաuտում է պատաuխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մաuնակիցը հանդեu է գալիu ներկայացուցչի միջոցով), 4) հայցադիմումի պատաuխանը և կից փաuտաթղթերը հայցվորին և երրորդ անձանց ուղարկելը հավաuտող ապացույցները: Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է լիազորագիրը կամ նրա` պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող այլ փաստաթուղթ: Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի ութերորդ մասի համաձայն` պատաuխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպեu պատաuխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաuտերի ընդունում: Նույն հոդվածի իններորդ մասի համաձայն` հակընդդեմ հայց ներկայացնելը անձին չի ազատում հայցադիմումի պատասխան ներկայացնելու պարտականությունից: Նախնական դատական նիստը նշանակված է 2024 թվականի փետրվարի 6-ին, ժամը՝ 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը չապահովելու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր ներկայացուցչի բացակայությամբ: Դատական նիստին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, լիազորագիր և այլն): Առդիր` «1» թերթ: ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

09.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/5440/05/23

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.08.2023թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանս՝ ուսումնասիրելով Մերինե Վալեսի Ասատրյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Մերինե Վալեսի Ասատրյանի անունից Վիգեն Աշոտի Եսաֆյանը, 12.07.2023 թվականին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ընդունել Հայաստանի Հանարապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հայցվորին բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ բարենպաստ հրաման՝ ֆինանսական աջակցության չափը հաշվարկելով Երևան քաղաքում թաղային համայնքենրի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինով՝ հաշվի առնելով այն փաստը, որ հայցվորը պահպանել է իր բնակարանային ապահովության իրավունքը և զինվորական ծառայության ընթացքում Հայվորին չի տրամադրել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս, ինչպես նաև՝ պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել սույն վարչական գործով կատարված դատական ծախսերի գումարը:
Միաժամանակ միջնորդել է հարգելի համարել և վերականգնել հայցադիմումը ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը:
Միջնորդել է նաև կիրառել արագացված դատաքննություն:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Մերի Համբարձումյան) 17.07.2023 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
14.08.2023 թվականին, հայցադիմումը կրկին ներկայացնելով Դատարան, հայցվորը խնդրել է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ընդունել հայցվորին Հայաստանի Հանարպետության պետական բյուջեի միջոցների հաշվին Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնարանների շուկայական միջին արժեքների թվաբանական միջինի գնին համրժեք բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ բարենպաստ հրաման, ինչպես նաև՝ պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել սույն վարչական գործով կատարված դատական ծախսերի գումարը:
Միաժամանակ միջնորդել է հարգելի համարել և վերականգնել հայցադիմումը ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը՝ պատճառաբանելով, որ հայցվորն իր իրավունքների խախտման մասին տեղեկացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի 29.06.2023 թվականի թիվ 36/1977 գրությունից, որով հայցվորին ուղարկվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 15.07.2022 թվականի թիվ 11 նիստի Օրակարգի քաղվածքը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 30.03.2023 թվականի թիվ 428 հրամանի քաղվածքը, որոնք ստացել է 08.07.2023 թվականին փոստային ծառայության միջոցով, ինչից հետո հայցվորը ձեռնարկել է դատական կարգով իր իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ:

Արձանագրում եմ, որ հայցադիմումի էությունը բացահայտելու համար դատարանը պետք է ուսումնասիրի ներկայացված հայցադիմումի ոչ միայն ձևական կողմը, այլ նաև վերջինիս բովանդակությունը, այսինքն` պարզելու համար, թե հայցադիմում ներկայացնելով կոնկրետ ինչ է ակնկալում հայցվորը` դատական պաշտպանություն հայցելով, Դատարանը պետք է ոչ միայն ուսումնասիրի հայցադիմումի ներածական կամ եզրափակիչ մասերը, այլ նաև` դրա բուն բովանդակությունը (հայցի էության հակիրճ նկարագրությունը, այն փաuտերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները, ինչպես նաև հայցվորի պահանջը):
Վերոգրյալի հիման վրա արձանագրում եմ, որ հայցադիմումի ընդունելիության փուլում ինչպես բուն հայցադիմումի, այնպես էլ դրան կից փաստաթղթերի ընդհանրական ուսումնասիրության արդյունքում է միայն դատարանն իրավասու հանգել այն եզրակացության, թե ինչ է ակնկալում հայցվորը` դատական պաշտպանություն հայցելով:
Տվյալ դեպքում հայցադիմումի բովանդակությունից հետևում է, որ հայցվորը համաձայն չէ տրամադրված աջակցության չափի հետ և դատարան դիմելով ակնկալում է հասնել այլ գումարի չափով անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտի ընդունմանը: Այսինքն՝ ներկայացրել է պարտավորեցման հայց:
Անդրադառնալով բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու միջնորդությանը՝ արձանագրում եմ հետևյալը.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել՝ պարտավորեցման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ հայցադիմումի և միջնորդության՝ հայցվորն իր իրավունքների խախտման մասին տեղեկացել է 08.07.2023 թվականին, իսկ հայցադիմումն առաջին անգամ դատարան է ներկայացվել 12.07.2023 թվականին, ուստի գտնում եմ, որ հայցը դատարան է ներկայացվել պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետների պահպանմամբ, հետևաբար՝ քննության առարկա չի դարձվում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ այն առարկայազուրկ լինելու հիմնավորմամբ:
Միաժամանակ արձանագրում եմ, որ հայցվորի կողմից հայտնած վերը նշված տեղեկությունների վերաբերյալ այլ փաստերի ի հայտ գալու դեպքում, Դատարանը կարող է դատավարական ժամկետների (պարտավորեցման հայցը Դատարան ներկայացնելու ժամկետների) հարցին անդրադառնալ գործի քննության ընթացքում:
Ուսումնասիրելով կրկին ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ գտնում եմ, որ այն ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ, 74-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ուստի պետք է ընդունել վարույթ՝ ընդունված համարելով սկզբնական ներկայացման օրը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ, 89-րդ և 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ և 200-րդ հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Մերինե Վալեսի Ասատրյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունել վարույթ՝ ընդունված համարելով սկզբնական ներկայացման օրը և նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի փետրվարի 6-ին, ժամը՝ 12:15-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:




ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410494807 /213/

Էլ. փոստ`