Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ/4221/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

09.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


Քաղաքացիական գործով երրորդ անձ
Եղիսաբեթ Սաշայի Իգիթյանին
Հասցե՝ ՀՀ. ք․ Աշտարակ, Մանուկյան փ․, շենք 17, բն․ 18/

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Գագիկ Սաշայի Իգիթյանի, երրորդ անձինք՝ Կարինե Սերյոժայի Լալայանի, Նաիրա Սաշայի Իգիթյանի, Եղիսաբեթ Սաշայի Իգիթյանի՝ պարտքը մարելու համար պատասխանողին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից պատասխանողի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և պարտապանին հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձ Եղիսաբեթ Սաշայի Իգիթյանին (հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ,ք․ Աշտարակ, Մանուկյան փ․, շենք 17, բն․ 18/.), սակայն դատարանը չի ստացել հետադարձ ծանուցում:

Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում(ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 11)՝դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 13.02.2024 թվականին, ժամը 11:35-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Ապարանի նստավայրում (հասցե` ք.Ապարան,Գայի 11) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ


Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԱՐԱԴ/4221/02/23 քաղաքացիական գործով սահմանել. ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը՝
Հայցվոր «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ենթակա են ապացուցման հետևյալ փաստերը՝
1. Հարուցված կատարողական վարույթով «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի` պահանջատեր, իսկ Գագիկ Սաշայի Իգիթյանի՝ պարտապան հանդիսանալու փաստերը,
2. ՀՀ, Կոտայքի մարզ, Նոր Երզնկա համայնք, 3-րդ փողոց, բնակելի տուն 35 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 28082019-07-0087) անշարժ գույքը պատասխանող՝ Գագիկ Սաշայի Իգիթյանին, երրորդ անձինք՝ Կարինե Սերյոժայի Լալայանին, Նաիրա Սաշայի Իգիթյանին, Եղիսաբեթ Սաշայի Իգիթյանին սեփականության իրավունքով պատկանելու փաստը,
3. Պարտապան Գագիկ Սաշայի Իգիթյանի մոտ այլ գույքի՝ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար անբավարար լինելու փաստը,
4. Պարտապանի բաժնեմասի շուկայական արժեքի և բաժնեմասի բնեղենով առանձնացման վերաբերյալ փաստերը:
Ապացույցների և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունների ներկայացման ժամկետ սահմանել մինչև 12.02.2024 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`