Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվԵԴ/64233/02/22 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը-ծանուցում

10.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Անժելա Վալոդյայի Թորիկյանին
ՀՀ, ք. Երևան, Ջրվեժ, Բանավան, 6 շենք, բնակարան 1

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/64233/02/22 քաղաքացիական գործով կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ,169-րդ, 199-րդ, 200-րդ և 213-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/64233/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 15-ին` ժամը «10:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/64233/02/22 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի, որ՝
ա) կողմերի միջև պայմանագրից բխող պարտավորական իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) Պատասխանող Անժելա Վալոդյայի Թորիկյանի կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարման և կետանցի առկայության փաստերը,
գ) Անժելա Վալոդյայի Թորիկյանի՝ պայմանագրից բխող ընդհանուր պարտքը 2.267.946,90 ՀՀ դրամ կազմելու փաստը, որից 1.217.730,20 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսներ՝ 623.288,10 ՀՀ դրամ, չվճարված միջնորդավճարներ՝ 426.928,6 ՀՀ դրամ,
դ) հայցադիմումը դատարան հանձնված լինելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ 1.217.730,20 ՀՀ դրամի նկատմամբ տարեկան 24% տոկոսադրույքով տոկոսների հաշվարկման և բռնագանձման հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողը պետք է ապացուցի՝
ա) Իր պարտավորության՝ սահմանված կարգով պատշաճ կատարված լինելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 15.03.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 240161

Էլ. փոստ`