Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/40094/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/40094/02/21 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
չներկայացնող երրորդ անձ՝ Դավիթ Վարդանի Հարությունյանին
/ՀՀ, ք. Երևան, Ավան, Դուրյան թաղամաս, 28 շենք, բնակարան 20/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Կարինե Արամայիսի Ղազարյանի, Գագիկ Գևորգի Հարությունյանի, Նահապետ Գևորգի Հարությունյանի, Ռիտա Երվանդի Ավետիսյանի, Արտեմ Վարուժանի Հարությունյանի ընդդեմ Ժիրայր Նահապետի Հարությունյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգական գույքի բաժնի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Ժիրայր Նահապետի Հարությունյանի ընդդեմ Կարինե Արամայիսի Ղազարյանի, Գագիկ Գևորգի Հարությունյանի, Նահապետ Գևորգի Հարությունյանի, Ռիտա Երվանդի Ավետիսյանի, Արտեմ Վարուժանի Հարությունյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Կիմա Նահապետի Մնացականյանի, Դավիթ Վարդանի Հարությունյանի, Սիլվա Վարդանի Հարությունյանի, Լյովա Նահապետի Հարությունյանի, Լաուրա Նահապետի Հարությունյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է հրավիրվել 2024 թվականի հունվարի 30-ին, ժամը 16:00-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`