Թիվ 00114227 կատարողական վարույթով արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշում
10.01.2024
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.10.2012թ–ին տրված թիվ ՇԴ3/0208/02/12 կատարողական թերթի համաձայն պետք է պարտապան Վաղինակ Սոյրաբի Աբրահամյանից հօգուտ Ալլա Ալեքսանդրի Սիլկայի՝ որպես վերջինիս խնամքին գտնվող երեխաների՝ Սոյրաբ Վաղինակի Աբրահամյանի՝ ծնված 18.05.2008թ եւ Ալյոնա Վաղինակի Աբրահամյանի՝ ծնված 14.02.2010թ, ապրուստի միջոց ալիմենտի գումար բռնագանձել յուրաքանչյուր երեխայի համար ամսեկան 15000/տասնհինգ հազար/ ՀՀ դրամ` մինչև երեխաների չափահաս դառնալը:
Ալիմենտի բռնագանձման սկիզբը հաշվել 17.08.2012թվականից:
14.11.2023թ. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք է մուտքագրվել նշանակված փորձաքննության արդյունքներով <<Արմէքսպերտիզա>> ՍՊ ընկերության գնահատման հաշվետվությունը, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատված անշարժ գույքը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի:
Հասցե` Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության 7
Հեռ..` + (374-60) 713-527
Վեբ կայք` www.cesa.am
Էլ. փոստ`