Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ2/31917/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը

11.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ. (+37410) 24-01-61, www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ civ.yerevan@court.am

Արմեն Վազգենի Հակոբյանին
ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Նոր Արեշ 34 փողոց, 22 տուն

Ռոզա Գարեգինի Հակոբյանին
ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Նոր Արեշ 34 փողոց, 22 տուն

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ2/31917/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը:

ԵԴ2/31917/02/23
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.12.2023թ. ք.Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Մ.Բունիաթյանի, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի Կիմա Վարդգեսի Հակոբյանի, Ազնիվ Վարդգեսի Հակոբյանի, Սամվել Վարդգեսի Հակոբյանի ընդդեմ Արմեն Վազգենի Հակոբյանի, Ռոզա Գարեգինի Հակոբյանի՝ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայցվորներ Կիմա Վարդգեսի Հակոբյանը, Ազնիվ Վարդգեսի Հակոբյանը, Սամվել Վարդգեսի Հակոբյանը 03.10.2023 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Վազգենի Հակոբյանի, Ռոզա Գարեգինի Հակոբյանի` բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին, որը 05.10.2023թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 12.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողներ Արմեն Վազգենի Հակոբյանը և Ռոզա Գարեգինի Հակոբյանը ստացել են հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանող Արմեն Վազգենի Հակոբյանի, Ռոզա Գարեգինի Հակոբյանիը ստացել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ2/31917/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Կիմա Վարդգեսի Հակոբյանի, Ազնիվ Վարդգեսի Հակոբյանի, Սամվել Վարդգեսի Հակոբյանի ընդդեմ Արմեն Վազգենի Հակոբյանի, Ռոզա Գարեգինի Հակոբյանի՝ բաժնեմասը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 19.01.2024 թվականին, ժամը 10:45-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
2. Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`