Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ2/0206/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Արթուր Գևորգի Գույումջյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում

12.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Թիվ ԱՎԴ2/0206/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Արթուր Գևորգի Գույումջյանին
/Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․ Նոր Խարբերդ, 2 փող․, 3 շ․, 1 բն․/


Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ․ Սարգսյանի վարույթում գտնվող թիվ ԱՎԴ2/0206/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Մարիամ Միքայելի Մելքոնյանի ընդդեմ Արթուր Գևորգի Գույումջյանի, երրորդ անձինք՝ Ազատ Կարապետի Գույումջյանի, Գևորգ Կարապետի Գույումջյանի, Անգին Աբովի Գույումջյանի, Կարապետ Գևորգի Գույումջյանի, Վահե Գևորգի Գույումջյանի՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին նախնական դատական նիստ է նշանակվել 2024 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայք նստավայրում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի թիվ 8, նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Ի գիտություն․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` 0 282 2 32 24

Էլ. փոստ`