Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/12634/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

ԵԴ2/12634/02/23


Հայցվոր՝ Աշոտ Արշակի Արշակյանի
Ներկայացուցիչ՝ Հայկ Սողոմոնյան
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Գ. Նժդեհի 48/2
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ դատավոր՝ Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2023 թվականի դեկտեմբերի 27-ին

ուսումնասիրելով ըստ հայցի Աշոտ Արշակի Արշակյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայաստանի ավտոապահոգավրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ապահովագրության վկայագիրը կնքված ճանաչելու և հետադարձ պահանջի իրավունքը դադարեցնելու պահանջների մասին քաղաքացիական գործը

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

1. Հայցվորի ներկայացուցիչը 2023 թվականի հուլիսի 10-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ ապահովագրության վկայագիրը կնքված ճանաչելու և հետադարձ պահանջի իրավունքը դադարեցնելու պահանջների մասին:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի հուլիսի 10-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հուլիսի 12-ին:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս կողմից 2023 թվականի հուլիսի 13-ին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Հայցվորի կողմից եռօրյա ժամկետում հայցադիմումը կրկին ներկայացվել է Դատարան:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի հուլիսի 25-ին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի հուլիսի 26-ին:
Դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս կողմից 04.08.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 16.08.2023 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ն. Բարսեղյանի) կողմից 29.08.2023 թվականին կայացվել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին որոշում:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Ն. Բարսեղյանի) կողմից 12.09.2023 թվականին կայացված որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 04.08.2023 թվականի թիվ ԵԴ2/12634/02/23 որոշումը վերացվել է:
Հայցադիմումը դատավոր Ա. Մուշեղյանին է մակագրվել 2023 թվականի նոյեմբերի 17-ին իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 2023 թվականի նոյեմբերի 20-ին:
Դատարանի դատավոր՝ Ա. Մուշեղյանիս կողմից 29.11.2023 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Պատասխանողների կողմից դատավարական փաստաթղթերը օրենքով սահմանված ժամկետներում և կարգով ստանալուց հետո Դատարան հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Քննարկվող դեպքում Պատասխանողները «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը ստացել են 06.12.2023 թվականին և 07.12.2023 թվականին և վերջիններիս կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, իսկ այն ներկայացնելու համար սահմանված ժամկետն ավարտվել է:
Նման պայմաններում դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածներով գտնում է, որ պետք է կայացվի նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ որոշում և այն ուղարկվի գործին մասնակցող անձանց:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. թիվ ԵԴ2/12634/02/23 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի հունվարի 31-ին ժամը 11:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`