Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/34269/02/20 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում-ծանուցում

16.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


Պատասխանող Գեորգի Պավելի Ասիլյանին
/ՀՀ, ք.Երևան, Մանանդյան փողոց, 28 շենք, բնակարան 5/

Պատասխանող Պավել Գուրգենի Ասիլյանի
իրավահաջորդ Ալվարդ Իվանի Ասիլյանին
/ՀՀ, ք.Երևան, Մանանդյան փողոց, 28 շենք, բնակարան 5/

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ
չներկայացնող երրորդ անձ «Ակբա Բանկ» ԲԲԸ-ին
/ՀՀ, ք.Երևան, Արամի 82-84/

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի` թիվ ԵԴ/34269/02/20 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/34269/02/20 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2024 թվականի մարտի 01-ին` ժամը «11:30»-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/34269/02/20 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հեևյալ փաստերը.
3.1.1. Ալիսա Արտակի Ասիլյանի և Գեորգի Պավելի Ասիլյանի ամուսնությունն օրենքով սահմանված կարգով գրանցված լինելու փաստը,
3.1.2. ՀՀ, Կոտայքի մարզ, Արզնի համայնք, 3-րդ այգեգործական տարածք, 21-րդ թաղամաս, 7/40 հողամասի (0,9703հա) և ՀՀ, Կոտայքի մարզ, Արզնի համայնք, 3-րդ այգեգործական տարածք, 21-րդ թաղամաս, 7/41 հողամասը (0,62102հա) հողամասի Ալիսա Արտակի Ասիլյանի և Գեորգի Պավելի Ասիլյանի ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելու փաստը,
3.1.3. ՀՀ, Կոտայքի մարզ, Արզնի համայնք, 3-րդ այգեգործական տարածք, 21-րդ թաղամաս, 7/40 հողամասը (0,9703հա) 35.000.000 ՀՀ դրամով, իսկ ՀՀ, Կոտայքի մարզ, Արզնի համայնք, 3-րդ այգեգործական տարածք, 21-րդ թաղամաս, 7/41 հողամասը (0,62102հա) հողամասը՝ 25.000.000 ՀՀ դրամով ձեռք բերված լինելու փաստը,
3.1.4. 3.1.2 կետում նշված անշարժ գույքի նկատմամբ միայն Գեորգի Պավելի Ասիլյանի սեփականության իրավունքը գրանցված լինելու փաստը,
3.1.5. Գեորգի Պավելի Ասիլյանի և Պավել Գուրգենի Ասիլյանի միջև ՀՀ, Կոտայքի մարզ, Արզնի համայնք, 3-րդ այգեգործական տարածք, 21-րդ թաղամաս, 7/40 հողամաս (0,9703հա) և ՀՀ, Կոտայքի մարզ, Արզնի համայնք, 3-րդ այգեգործական տարածք, 21-րդ թաղամաս, 7/41 0,62102հա) հողամաս հասցեի անշարժ գույքերի վերաբերյալ օրենքով սահմանված ձևին համապատասխանող առուվաճառքի պայմանագիր կնքված լինելու փաստը,
3.1.6. հայցվորի՝ 23.10.2020 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրերը վիճարկելու իրավունք ունենալու (շահագրգիռ անձ հանդիսանալու) փաստը,
3.1.7. 23.10.2020 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրերը կնքելիս պատասխանողների իրական կամարտահայտությունը, դրանք առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված լինելու և պայմանագրերը՝ հայցվորին սեփականության իրավունքից զրկելու նպատակով կնքված լինելու փաստը,
3.1.8. Պավել Ասիլյանի և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի միջև օրենքով սահմանված ձևին համապատասխանող պայմանագրային իրավահարաբերությունների առկայության փաստը,
3.1.9. Որպես անվավերության հետևանք՝ 23.10.2020 թվականին Պավել Ասիլյանի և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի միջև կնքված թիվ 20 31 0 491948/01 և թիվ 20 31 0 491948/02 հիփոթեքի պայմանագրերն և դրանց հիման վրա «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվամբ կատարված գրավի իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերի առկայության փաստը:
3.2. Պատասխանողներ պետք է ապացուցեն, որ կնքված պայմանագերը կնքվել են օրենքի պահանջների պահպանմամբ, իսկ ստորագրած անձանց կամքը համապատասխանել է պայմանագրում շարադրվածին:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 01.03.2024 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 24-01-61

Էլ. փոստ`