Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ ԳԴ/3250/02/23

17.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանող
Բավական Մուշեղի Սուչյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ, Արծրունի Եղբայրների փ., տ. 15

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր` Ա. Աղամալյան) թիվ ԳԴ/3250/02/23 քաղաքացիական գործով (ըստ հայցի «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Ռուբեն Սարգսի Մալխասյանի, Արփիկ Ռուբիկի Մալխասյանի, Սարգիս Ռուբիկի Մալխասյանի, Լիլիթ Ռուբիկի Մալխասյանի, Բավական Մուշեղի Սուչյանի, Բելա Լալայի Ներսիսյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին) հրավիրվել է դատական նիստ։
Դատական նիստը տեղի կունենա Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրում 06.02.2024թ., ժամը 12:30-ին (հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԱՎԴԱԼՅԱՆ

Հասցե` ք. Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` (0262)- 4-48-47

Էլ. փոստ`